«Տո՛ այ լակոտ, որ ես 90 թվին գնացել, պայքարում էի, դու ո՞ւր էիր». Քաղաքացին՝ իր ճանապարհը փակած ուսանողին
«Իմ քայլը» նախաձեռնության երիտասարդ անդամները՝ ուսանողները, փակել են Աբովյան-Կորյուն խաչմերուկը: Նրանք հորոդորում են բոլոր մեքենաների վարորդներին միանալ իրենց: Ոստիկաններն այս հատվածում ուժեղացրել են վերահսկողությունը, և վերցնում են բոլոր այն վարորդների անձնագրերեը, ովքեր կայանում են մեքենան և փորձում միանալ ակցիայի մասնակիցներին:
Վարորդներից մեկը ուսանողների միանալու պահանջին բարկացած արձագանքեց, թե «բացե՛ք, ճանապարհը»:
Ուսանողներից մեկը հարցրեց. «Չե՞ք ուզում միանալ մեզ, ու պայքարել…»: Նրա հարցը տարիքով տղամարդը կիսատ թողեց՝ բարկացած արձագանքելով. «Մի անգամ էլ փակեցիք, ո՞ւր ա արդյունքը, էս չի՞… Տո՛ այ լակոտ, որ ես 90 թվին գնացել էի կռիվ պայքարում էի, դու ո՞ւր էիր…»,-ասաց քաղաքացին ու գնաց: