Ազատության հրապարակը պատրաստվում է «Մերժիր Սերժին» կարգախոսով հանրահավաքին (լուսանկարներ)
Ազատության հրապարակում այսօր՝ ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին նախատեսված է անցկացնել հանրահավաք՝ «Մերժիր Սերժին» կարգախոսով:
Հիշեցնենք, որ այս շարժումը ղեկավարում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ում թիմը Հանրապետությունում քայլարշավ կազմակերպելուց հետո, հասել է Երևան, եղել պետական համալսարանում:
Այս պահին Ազատության հրապարակում մարդիկ են հավաքվում՝ մասնակցելու նախաձեռնության հանրահավաքին: