Կարո Փայլանը հնարավոր է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից
Անկարայի դատախազությունը քրդական, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության 8 պատգամավորների անձեռնխելությունից զրկելու պահանջ է ներկայացրել Արդարադատության նախարարություն։ Այս մասին տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Այդ պատգամավորների թվում է նաև հայազգի Կարո Փայլանը, նա մեղադրվում է Թուրքիայի նախագահին և ազգին վիրավորելու համար: Մեղադրանքի համար հիմք է ծառայել 2017թ-ի Կարո Փայլանի հարցազրույցներից մեկը:
Մեղադրվող պատգամավորների թվում են նաև Օսման Բայդեմիրը, Ալիջան Օնլյուն, Ֆելեքնաս Ուջան, Սիբել Յիղիթալփը, Նադիր Յըլդըրըմը, Դիլեք Օջալանը, Միզգին Ըրգաթը։