Ուժեղ երիտասարդներ, ոստիկաններ, փակ փողոց ու պայքար․ այսօրվա ակցիան՝ NEWSPRESS.am-ի աչքերով (ֆոտոշարք)
Ինչպես արդեն անդրադարձել էինք, այսօր Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակին կից, մի խումբ ակտիվիստներ փակել էին ճանապարհն ու հասարակությանը իրազեկում էին Ազատության հրապարակում առաջիկա օրերին տեղի ունենալիք հանրահավաքների ու ակցիաների մասին։
Երիտասարդ ակտիվիստները վրան էին տեղադրել ճանապարհի երթևեկելի մասում ու նստել վրանի մեջ։ Ոստիկանները հեռացրեցին վրանը ճանապարհից, սակայն երիտասարդները նորից հետ եկան ու այս անգամ նստեցին գետնին ու փակեցին ճանապարհը։
Մոտ 30 րոպե ճանապարհն անցանելի էր միակողմանի, որից հետո ոստիկանների գործողությունների արդյունքում ակտիվիստները դուրս բերվեցին փողոցից, իսկ ճանապարհը դարձավ երթևեկելի։
NEWSPRESS.am-ը ներկայացնում է ֆոտոշարք՝ այսօր տեղի ունեցած ակցիայից։