«Ժամանակ». Հովիկ Աբրահամյանը հայտարարել է՝ Արգամը կողմ կքվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը
«Ժամանակ» թերթը գրում է.
«Եթե անգամ «Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնի, որ իր ղեկավարած խմբակցությունը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ապա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, չի ենթարկվի այդ որոշմանը և կողմ կքվեարկի:
Այդ մասին օրերս մի միջավայրում հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
Դաշինքում էլի մարդիկ կան, որ կցանկանան կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, բայց առայժմ ձեռնպահ են մնում իրենց ցանկությունը բարձրաձայնելուց»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում