Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԳազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է «Ալ Ջազիրա»-ի օպերատորըԳյումրիում հունիսի 19-ի կարկտահարությունից տուժած քաղաքացիները վնասի փոխհատուցման դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 26-ըՈվքեր են ընդգրկված «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմումԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ովԿոնգոյում Էբոլայից մահացել է ավելի քան 250 մարդՀանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ինչպես են ջրազուզակները դուրս բերում երեխային (տեսանյութ)
Կրակոցներ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. զինված անչափահասները սպանել են 3 մարդու. կա 8 վիրավորՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՍևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Ցանկություն ունեմ ավարտել բարձր նոտայով». Հենրիխ Մխիթարյանը խոսել է դժվարությունների մասինՄոսկվան շարունակում է ենթարկվել անօդաչուների հարձակման. Շերեմեդևո օդանավակայանը փակ էԴատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել
Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 13-ամյա աղջկա մшրմինը
Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՔաթարը և Պակիստանը համատեղ հայտարարություն են տարածել Իրան-ԱՄՆ բանակցություններից հետոԵրևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. Hetq.am
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումի քննությանը մասնակցության հետ կապված
Գյումրի - Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում

«Շեֆ, առաջադրանքը կատարված է, մուտքն ազատ է․․․»․ Դավիթ Հարությունյանը գոհացրեց Սերժ Սարգսյանին ու օրհնվեց գործադիրի կողմից

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գոհ է, որ կառավարության նիստերն այսուհետ լրագրողների համար փակ են լինելու։ Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, թե ինքը չի փոշմանել նման որոշման համար։

«Ընդհանրապես որևէ քայլ, որ կատարում եմ, ես գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության, այնուամենայնիվ, փորձում եմ անել այն, ինչը, իմ կարծիքով, կօգնի, որ քննարկումները լինեն ավելի խոր, ավելի բովանդակալից, արդյունքում ավելի որակյալ որոշումներ ընդունվեն»։

Թե իրականում ինչ նկատի ունի Դավիթ Հարությունյանը «բովանդակալից ու խոր քննարկումներ» ասելով՝ հայտնի են իրեն և ՀՀԿ «բարձրյալին», ում հրահանգով էլ թերևս այսուհետ լրագրողները հնարավորություն չեն ունենա հետևել նիստերին ու տեսնել, թե ինչպես են գործադիր մարմնի ղեկավարները «չորանում» նույն այդ «բարձրյալի» նսեմացնող հայացքից ու խոսքերից։

Այս առումով կառավարության համար թերևս տեղին էր փակել նիստերը, քանի որ Սերժ Սարգսյանը` որպես վարչապետ, հազիվ թե գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ շփվի ի պաշտոնե, և հավանաբար, շատ կլինեն նաև դիտողություններ։ Ու նախարարությունների ղեկավարները, փաստորեն, ծպտուն չէին կարող հանել վարչապետի առաջ ու մուննաթ գալով՝ լեզվակռվի մեջ մտնել Սերժ Սարգսյանի հետ, ինչպես մյուս վարչապետների օրոք էր լինում։ Բայց, որ կարող էր իրենց համար ավելի սարսափելի լինել, նրանց նվաստացումը հանրայնացվելու էր, դառնար քննարկման թեմա և գուցե նաև ի չարս օգտագործվեր իրենց իսկ դեմ։

Դա մի կողմից։ Մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը հանրային ղեկավար չէ, ուստի պետք էր նման բան սպասել։ Նա միշտ էլ խուսափում է բաց բանավեճերից, քննարկումներից ու հատկապես ԶԼՄ-ների հետ ճակատ առ ճակատ հանդիպումից։ Լրագրողները պետք է հետևեն նրա ձայնային տոնայնությանը, ելևէջներին, դեմքի միմիկաներին, ժեստերին՝ հրապարակելով այդ ամենը։ Դա Սարգսյանին հաստատ պետք չէր։

Ու հիմա կլինի այնպես, ինչպես «հին ու բարի օրերում»։

Լրագրողները կնստեն, գուցե միմյանց հետ մտքեր փոխանակելով ու զրուցելով՝ կսպասեն, թե ում է այդ օրը կառավարությունը «գործուղելու» ներքև՝ պատասխանելու իրենց հարցերին։

Այսինքն՝ սա կլինի կառավարության հետքայլը, որից մի քանի տարի առաջ անցում կատարեց և սկսեց իրեն ավելի ցիվիլ դրսևորել։

Ու թքած, թե այս ամենը հետքայլ է կամ վերադարձ է նախորդին․ կարևորը, որ այս վիճակը գոհացնում է երկրի այսօրվա ղեկավարին, ով կլինի նաև վաղվա ղեկավարը, գոհացնում է նրան հնազանդվողներին, ովքեր չեն կաշկանդվի լրագրողների տեսախցիկներից ու հանգիստ կընդունեն իրենց ուղղված լուտանքները, և իհարկե գոհացնում է նաև Դավիթ Հարությունյանին, որովհետև իրեն հաջողվել է գոհացնել Սերժ Սարգսյանին ու «օրհնվել» գործադիրի կողմից։ Ու հիմա կարող է հանգիստ զանգել ու զեկուցել․ «Շեֆ, առաջադրանքը կատարված է, մուտքն ազատ է․․․»:

NEWSPRESS.am