Նոր մանրամասներ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատական գործից
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կկանգնի դատարանի առաջ՝ կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, Սարկոզիի գործն արդեն ուղարկվել է Փարիզի դատարան և կքննվի 2013 թվականին կարճված կոռուպցիոն սկանդալի գործը:
Դատական գործի հիմնական ապացույցը հեռախոսային զրույցների վերծանված տարբերակն է, որտեղ նախկին նախագահ Սարկոզին փորձում է ճնշում գործադրել դատավորների վրա, ովքեր այդ ժամանակ քննում էին Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ժամանակ անօրինական ֆինանսավորման վերաբերյալ գործը:
Սպասվում է, որ կասկածյալի աթոռին կհայտնվեն նաև դատավոր Ժիլբեր Ազիբերը և Սարկոզիի փաատաբանը, սակայն խոսակցություններ կան, որ Սարկոզիի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել իր դեմ բացված հայցը: Վերծանված հեռախոսազրույցների ժամանակ Նիկոլա Սարկոզին օգտագործել է Պոլ Բիսմուտ կեղծանունը և առաջարկել դատավոր Ազիբերին Մոնակոյում դատավորի պաշտոն, եթե վերջինս իրեն կտրամադրի իր գործի վերաբերյալ տեղեկատվություն: Բոլոր երեք մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղքը: Քննությունը շարունակվում է: