Արսենալ-Միլան հանդիպման լավագույն ֆուտբոլիստը մրցավար Էրիկսենն էր․ Հական Չալհանօղլու
Երեկ տեղի ունեցան Եվրոպալիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները։ Լոնդոնի Արսենալը սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց իտալական Միլանին։ Հանդիպման առաջին խաղակեսում 2 վճռորոշ դրվագներ տեղի ունեցան, որոնց ժամանակ հանդիպման գլխավոր մրցավար Էրիկսենը կատարեց վիճահարույց որոշումներ։
Այդ որոշումները միանշանակ իրենց ազդեցությունն ունեցան հանդիպման վրա։Հանդիպումից հետո այդ դրվագներին անդրադարձան գրեթե բոլոր եվրոպական հեղինակավոր սպորտային պարբերականները։ Այդ դրվագներին անդրադարձել են նաև լոնդոնյան թիմի երկրպագուները։
Հանդիպումից հետո Միլանի թուրք ֆուտբոլիս Հական Չալհանօղլուն հարցազրույց է տվել, որում նշել է, որ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը մրցավար Էրկսենն էր։ Թուրք ֆուտբոլիստը հավելել է նաև, որ այդ հանդիպումը երբեք չի մոռանա։ Հավելենք նաև, որ Արսենալի երկրպագուները նույնպես անդրադարձել են այդ կասկածելի դրվագներից մեկին ու նշել, որ թիմի հարձակվող Դենի Ուելբեքն իրոք դիմել է սիմուլյացիայի։