Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներում
Քաղաքականություն

Մարգարիտ Եսայանի «սապոնի դոզան» ու սերենադն՝ ուղղված Կոստանյանին

Սերը քաղաքական կատեգորիա չի ճանաչում և կույր է։ Այս թեզը հերթական անգամ հաստատվեց Ազգային ժողովում, երբ ԱԺ պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջարկվեց նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը։

Կարծիքների արտահայտման ժամանակ Մարգարիտ Եսայանի սիրային զեղումները տեղի տվեցին։ Դա Մարգարիտ Եսայանի անթաքույց սե՞րն էր Գևորգ Կոստայանի նկատմամբ, թե՞ պարզապես մի լավ «օճառվելու» առիթ, սակայն նա ժլատ չգտնվեց իր պերճաշուք խոսքի մեջ։ Եսայանը նախ հանդես եկավ «մեղայական» տեքստով՝ մոտավորապես «ապաշխարելով» այն բանի համար, որ երբ Կոստանյանի թեկնածությունն առաջադրվում էր Գլխավոր դատախազի պաշտոնում, ինքը հայտարարել է.

«Գլխավոր դատախազներն ընդհանրապես սիրելու բան չեն»։

Այժմ «զննելով և ուշադրության կենտրոնում պահելով» Կոստանյանին՝ Եսայանը զղջացել է իր խոսքերի համար։ Նա հասկացել է, որ տակավին երիտասարդ Կոստանյանը «պատվով է տարել իր բեռը»։ Նա ափսոսանքով նկատեց, որ երևի Կոստանյանը չունի իր խոսքերի կարիքը։

«Դուք սիրված եք․․․ կարծում եմ ՝Դուք ավելիին եք արժանի»։

Ապա ի լրումն՝ հավելեց․

«Պարոն Կոստանյան, ուրախ եմ, որ այստեղ եք, Ձեր մարդկային տեսակն էլ է ինձ սրտամոտ, էն էներգիան, որ ունեք, էն ջիղը, որը կա, ինձ սրտամոտ է․․․ Դուք ճիշտ, դուխով, թափով առաջ գնացող քաղաքական գործիչ եք»:

Այն, որ Մարգարիտ Եսայանը «սապոնի դոզան» չարաշահել էր, երկրորդ կարծիք լինել չի կարող, սակայն ինչ-որ մեկից ինչ-որ բան ակնկալող հանրապետականների մոտ միշտ էլ այդ «դոզայի» չափաբաժինը գերակշռում է։

Անկեղծ լինելու համար, հիշեցման կարգով պետք է ասել պարզապես, որ Գևորգ Կոստանյանը կոռումպացված դատական համակարգի հայելին է։ Նրա նշանակումը անկեղծ և առանց ավելորդ օճառապղպջակների կարելի էր հրամցնել այն դեպքում, եթե նաև հենց այս էներգիայով լեցուն ու տակավին երիտասարդի ջանքով, այդքան արմատավորված չլիներ կոռուպցիան՝ իր բոլոր դրսևորումներով: Նույն այս տակավին երիտասարդի ակտիվ մասնակցությամբ են դատ ու դատաստանից ազատվել օլիգարխների այլասերվածներն ու անմեղների «գլխին են կոտրվել» նրանց հանցագործությունները։ Եվ ընդհանրապես, այն էլ Մարգարիտ Եսայանի համար, շատ խելք պետք չէ հասկանալու համար, թե ինչ միջոցներով ու իր մատուցած ո՛ր ծառայությունների համար է Կաստանյանն առաջ գնացել։

Տիկին Եսայանն, իհարկե, գիտի, որ Կոստանյան կաղապարի տակ, մարդ տեսակն իսպառ բացակայում է։ Նա նաև տեղյակ է, թե ինչ նպատակով է նախկին դատախազը նշանակվել նոր պաշտոնում․ այստեղ սև գործեր քողարկելու համար նրա ձեռքերն ավելի երկար են։
Ու Մարգարիտան դա հասկանում է, և ԱԺ ամբիոնից նրա սերենադն ուղղված Կոստանյանին՝ ինքնանպատակ չէր։

NEWSPRESS.am