Անահիտը կամ ներողություն կխնդրի կամ հրաժեշտ կտա, քանի դեռ նրա հոգու և ուղեղի «մերկության» վրա չեն թքել
Որքան փորձեցինք չանդրադառնալ ոմն մոդել Անահիտի Եվրատեսիլյան հայտարարությանն այնուամենայնիվ չստացվեց․ նրա անտակտ վարվելաձևն անտարբեր չթողեց մեզ։
Թեև ոչ ոք նրա կարծիքը չի հարցրել, սակայն, դեռ 25 տարին չբոլորած մոդելը, որոշել է քիթը խոթել այնտեղ, որտեղ պետք չէ, քանի որ ինքը դրանից ոչինչ չի հասկանում։
Նա, անդրադառնալով Սևակ Խանաղյանի հաղթանակին՝ Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում, նկատել է, որ դա սխալ ընտրություն է։ Եվ որ ամենակարևորն է, դա արել է այնքան անմակարդակ ու անտակտ ձևով, որքան կարող էր իր մեջ ուժ գտնել դա անելու համար։
Անահիտը մասնավորապես գրել է․
«Հերթական սխալ ընտրություն, ոչ երգ, ոչ ձայն, անիմաստ հագուկապ, ոչ մի շոու: Մի խոսքով հերթական անգամ համոզվելու ենք, որ ռայոնցի աղջիկների ընտրության վրա, Եվրոպայում ոչ մեկ չի թքելու»։
Թե ինչ չափորոշիչներով է դատել Սևակի ձայնն ու հագուկապը աղջնակը, կարելի է եզրակացնել՝ դատելով իր մերկ նկարներից։ Երևի ճաշակը նրա համար չափվում է մերկությամբ ու միայն մերկությամբ՝ լցոնված կրծքեր ու բաց հետույք։
Իսկ այ, նրա՝ «ռայոնցի աղջիկներ» արտահայտությունը մեզ անմիջապես ստիպեց որոնել, թե որտեղից է այս աղջիկը։
Սակայն, բացի մերկ նկարներից ու այդ նկարների միջանկյալ հատվածում շարադրված նրա անիմաստ հարցազրույցներից բացի, ոչինչ չգտանք։ Անկեղծ ասած՝ նրա մասին մինչ այդ ընդհանրապես ոչինչ չէինք լսել։ Երևի նա հենց այդ հաշվարկով էլ մեկնաբանություն է թողել՝ որպես էժանագին ինքնագովազդ՝ չմտածելով հետևանքների մասին։
Չի բացառվում նաև, որ հենց ինքը, ոչ թե «ռայոնից», այլ ջունգլիներից է հայտնվել քաղաքում, քանի որ նա ոչ միայն միանգամից մերկ մարմնով, այլև մերկ հոգով ու մերկ ուղեղով է հայտնվել հանրության առջև։
Անտակտ վարվելաձևով ու կիսագրագետ շարադասությամբ ներկայացված իր տեքստով, Անահիտը վիրավորել է ո՛չ միայն Հայաստանը ներկայացնող երգչին, այլև բոլոր մարզերի ներկայացուցիչներին՝ փաստացի անվանելով նրանց անճաշակ ռայոնցի։
Ու քանի որ դա արել է հրապարակավ, ուրեմն առնվազն նույն ձևով էլ պետք է ներողություն խնդրի, կամ հրաժեշտ տա մոդելի իր կարիերիային, քանի դեռ նրա հոգու և ուղեղի «մերկության» վրա չեն թքել։
Արմինե Մկրտումյան