Մարինա Խաչատրյանը հարցում է ուղարկել Լևոն Ալթունյանին (ֆոտո)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից նախաձեռնված կասկածելի ծրագրից՝ 13 տարեկան 16 հազար հայ աղջիկներին «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստելու խայտառակ և վտանգավոր որոշումից հետո այժմ էլ նախաձեռնվում է բնակչության և բժշկական անձնակազմերի համար մեծ դժվարություններ առաջացնող հերթական խայտառակ ծրագրի իրականացումը՝ բազմաթիվ դեղեր միայն դեղատոմսերով ձեռք բերելու մասին:
Այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հարցումով դիմել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2018 թվականի մարտի 1-ից դեղատոմսերով դեղեր ձեռք բերելու հիմքերի մասին:
Կից ներկայացվում է հարցումը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
26 փետրվարի 2018
Երևան