«Ժողովուրդ». Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարն արդեն շուրջ 1.5 միլիոն դրամ է ծախսել բյուջեից. պատրաստվում է զարդարել թաղապետարանի շենքը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մոտ երկուսուկես ամիս կա Ամանորին, բայց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը թաղապետարանի շենքը զարդարելու համար գնումներ է արել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թաղապետարանը 1 մլն 432 հազար դրամ ծախսել է շենքի ամանորյա տոնական ձևավորման համար: Այս նպատակով Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 27-ին պայմանագիր է կնքել «Պրեստիժ Լենդ» ընկերության հետ: Ի դեպ, թաղապետարանը պահանջել է, որ տոնի շրջանակներում վարչական շենքի ճակատային մասը զարդարվի լուսարձակող ձյունիկներով և գունավոր լուսաշղթաներով: Իսկ առաջին հարկում նախատեսել են տեղադրել 2 մետրանոց եղևնի: Նաև տոնական խաղալիք Ձմեռ պապ, եղևնի տեղադրվելու են նաև վարչական շրջանի մի քանի փողոցներում:
Փաստորեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանը թաղապետի իր աշխատանքը սկսել է ամանորյա տոնական ձևավորումով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում