Շիրակի պետական համալսարանի ռեկտորը ոչնչացրել է գրադարանի գրքերը (լուսանկարներ)
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել: Նա իր գրառումը վերնագրել է՝ «Շիրակի Պետական Համալսարանի ոչնչացված գրադարանի գրքերը»:
Այս վերնագրի ներքո՝ նա մասնավորապես գրել է.
«Բարձրագույն կրթության հետ բացարձակ կապ չունեցող ռեկտոր Սահակ Մինասյանը գրչի մի հարվածով ոչնչացվեց նաև Շիրակի պետական համալսարանի գրադարանը:
Պարզվում է, ըստ Մինասյանի, գրքերը հին էին և ենթակա են մակուլատուրայի հանձնմանը...
Ինչ «միամիտ» ազգ ենք: Մատենադարան ենք պահում. Սահակ Մինասյանին տնօրեն տվեք երկու օրվա կոչնչացնի…
ՀՀ ԿԳ նախարարությունը կարո՞ղ է Հայաստանում գեթ մեկ բուհի օրինակ բերել, որը չունի գրադարան, բացի Շիրակի Պետական համալսարանից:
Սա հանցագործություն է…
Հ.Գ. Շիրակի Պետական Համալսարանի գրադարանից ռեկտոր Սահակ Մինասյանը դուրս է բերել և մակուլատուրա է հանձնել 15 տոննա գիրք: Իսկ մնացած գրերը բաժանվել է ում պատահի…»