Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև
Արխիվ

Բարեգործական կազմակերպությունը յուրացրե՞լ է հաշմանդամություն ունեցողի հասանելիքը (լուսանկարներ)

Այսօր NEWSPRESS.am-ի խմբագրություն էր դիմել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Գառնիկ Հակոբյանը։ 2011 թվականից նրա երկու ոտքը ամպուտացիա են արել` երեք անգամ վիրահատվել է։ Նախ սխալ են վիրահատել․ երկրորդ անգամ դարձյալ ոտքերից մի փոքր կտրել են, որպեսզի ցավեր չունենա։

«Երրորդ անգամ էլ իմացա «Դիակոնիա» բարեգործական կազմակերպության մասին, զանգահարեցի։ Եկան, նկարահանեցին, ասացին՝ կուղարկենք արտասահման, կօգնենք արտասահմանից գումար հավաքել ձեզ համար։ Անցավ 6-7 ամիս, ես զանգահարեցի «Դիակոնիա» ընկերությանը, ասացի՝ նորություն-բան չկա՞։ Ասացին, որ գումար է հավաքվել, մենք մի բան կանենք։ Զանգահարեց Արմինե անունով մի աղջիկ՝ իրենց աշխատակիցը, ասաց՝ վաղն առավոտյան եկեք պրոթեզի համար գնանք, խոսենք։ Գնացինք գերմանական պրոթեզավորման կենտրոն՝ Գինոսյանի մոտ։ Արմինեն ասաց՝ նորից վիրահատելու համար պետք է արտասահման տանեն։ Գինոսյանն ասաց, որ 60-70 հազար եվրո պետք կլինի, նա էլ ասաց՝ այդքան գումար չկա՝ տանեն Գերմանիա վիրահատեն-պրոթեզավորեն, բերեն։ Հետո ասաց՝ պրոթեզներ կարող ենք պատվիրել՝ էնտեղից բերեն։ Մի խոսքով՝ համաձայնվեցին, բայց Գինոսյանն ասաց, որ նախ վիրահատություն է պետք, որովհետև ցավ կա ոտքերիս մեջ, կտրած տեղերում կպումներ կան, վիրահատեն՝ նոր այդ ժամանակ պրոթեզավորեն»,- ասում է Գառնիկը։

Պայմանավորվում են և «Արմենիա» ԲԿ-ում վիրահատում, վստահեցնում են, որ վիրահատությունից հետո ցավեր չեն լինի։

«Ձախ ոտքիս կապտած տեղը նորից կտրեցին, կպում կար ու ազդրերից՝ տակի կողմից, ծնկից վերև․ներվային համակարգը կասեցրին, որն ինձ պետք չէր։ Էլի մի 6 ամիս տանջվեցի էս ցավերից, բորբոքումներից։ Զանգեցի Մարիամին, ասացի, որ ոտքերս ցավում են, չեմ կարող ուրիշ բաներ անել, աշխատել չեմ կարողանում և այլն, մորս օգնելու համար, ո՞նց անենք, իմ գումարը տվեք, ես գնամ բժշկի հետ խոսեմ, վիրահատվեմ, պետպատվերի տակ լավ վիրահատություն չի լինում։ Ասաց՝ մենք գումար չենք կարող տալ, Ձեր հասանելիք գումարին կարող ենք ապրանք բերել, դու վաճառես, գնաս վիրահատվես։ Ասացի՝ եղավ»,- ասում է նա՝ հավելելով, որ նախատեսված էր իրեն հատկացնել տարբեր իրեր՝ բազմոց, լվացքի մեքենա, սառնարան, ուտելիք։ Որոշ ժամանակ անց ուտելիքը բերում են, իսկ անցած տարի բերում են կահույքը, որը Գառնիկի հարազատներն ընդունում են։

Բարեգործական հիմնադրամից կրկին զանգում են, հաղորդում են, որ բերում են լվացքի մեքենա, սառնարան և այլ ապրանքներ, սակայն այս անգամ Գառնիկը պնդում է, որ այդ ապրանքներն իրեն չեն հանձնել, պարզապես նկարահանել են հանձնման արարողությունը և վերջ։

«Բերեցին, ֆռացրեցին ու ոչ մի բան չտվեցին, բայց նկարահանել են։ Զանգում եմ, Մարիամը չի պատասխանում։ Վերջը մի հատ համարով զանգ ա գալիս ու ասում են՝ լսում ես, էլ չզանգես էդ համարին, ասում եմ՝ ո՞վ ես, ասում ա՝ «Դիակոնիայի» իրավաբանն եմ։ Գնացի «Դիակոնիա» , մի քիչ ձայնս բարձրացրի, մի մարդ դուրս եկավ՝ տնօրենի տեղակալ էր, բա՝ ի՞նչ ա եղել, ասացի, որ իմ հասանելիք ապրանքը չեն տալիս, արտասահմանից, որ գումար է եկել՝ դրան ապրանք պիտի տային, որ ես վաճառեի, գնայի վիրահատության, չտվեցին։ Ասաց՝ բա ի՞նչ են ասում, ասացի՝ պատճառաբանում են, որ խմած եմ եղել, բայց նման բան չի եղել, ես հազիվ չոքեչոք քայլում եմ, ուր մնաց՝ խմեմ։ Ինքն էլ ասաց՝ խմած ես, թե ինչ ես, կապ չունի, քո հասանելիքը պիտի տային»,- ասում է Գառնիկը։

Տնօրենի տեղակալը զանգում է «Դիակոնիայի» իրավաբանին։ Խոսելուց հետո տեղակալը Գառնիկին ասում է՝ ինչ որ բերել են, բավարարվիր։ Գառնիկը հարցնում է՝ ինչի՞ն պիտի բավարարվեմ՝ ուտելիք ունեմ, թոշակ էլ ստանում եմ։

Գառնիկը զանգահարում է իրավաբանին և փոխանցում, որ ոտքերը կտրված են, իրեն հասանելիք ապրանքները բերել են իր տան մոտ, նկարահանել են հանձնման արարողությունը, սակայն ապրանքները չեն տվել։ Իրավաբանն էլ ասում է, որ այդ ապրանքները տարել են ու մի անօգնական երեխայի տվել։ Ի պատասխան՝ Գառնիկն իր հեռախոսային զրուցակցին փոխանցում է․ «Արտասահմանում իմ անվան տակ գումար է հավաքվել, «Դիակոնիայից» եկել, նկարել են, թե իբրև ապրանքները հանձնել են, և նկարածն ուղարկել են արտասահման, մարդիկ տեսել են, դուք միջնորդի դերում եք։ Հիմա էլ իրավաբանի դերում ասում եք՝ էլ չզանգե՞ս էս համարին,- պատմում է Գառնիկն ու հավելում,- ասացի՝ ես կբողոքեմ ամեն տեղ, ասաց՝ ես մի բան կանեմ, մի 15 օր հետո կզանգես, մի բան կանեմ։ Անցավ մի 15-20 օր, զանգեցի, ասաց՝ բա ինչի՞ ես զանգել, ասացի՝ դու ես ասել, ինքն էլ ասաց՝ բա Գառնիկ, էլ էս համարին չզանգես, սկսեցի մի քիչ ջղայնանալ»։

Մի խոսքով՝ Գառնիկն ասում է, որ ինքը, միևնույն է, իրեն հասանելիքը ստանալու է, և իրավաբանը դարձյալ խոստանում է մի բան անել, առաջարկում գնալ «Դիակոնիա», ստորագրել, որ այդ ապրանքը ստացել է, իրեն 50 հազար դրամ փող կտան, սակայն Գառնիկը հրաժարվում է, ու ողջ խոսակցությունը ձայնագրում է։ Հասկանալով, որ խոսակցությունը բջջային օպերատորի կողմից ենթադրաբար ձայնագրվում է, իրավաբանն ասում է․ «Գառնի′կ ջան, ես մեղք չունեմ, խնդրում եմ, ինձ մի խառնի էս գործերին»։

Ըստ Գառնիկի՝ կազմակերպությունից իրեն ավելի ուշ հաղորդում են, որ իրավաբանը և Արմինեն դուրս են եկել կազմակերպությունից։

Որոշ ժամանակ անց Գառնիկը դիմում է Առողջապահության նախարարություն, որտեղից խորհուրդ են տալիս դիմել դատարան, ոստիկանություն, որոշ ժամանակ անց ոստիկանությունից զանգ են տալիս ու հաղորդում, որ Գառնիկի գործերը կվերանայեն։ Ուղարկում են, հետո Մաշտոցի բաժնից Գառնիկը ծանուցագիր է ստանում, որ ոստիկանությունը դիմել է «Դիակոնիային», «Դիակոնիայից» ասել են, որ իրենք բազմաթիվ անգամներ օգնություն են տարել, միշտ սթափ վիճակում են տեսել, հարբած չի եղել։

NEWSPRESS.am-ը կապ հաստատեց «Դիակոնիա» կազմակերպության հետ, «Դիակոնիայի» փոխտնօրեն Աննան, իմանալով խնդրի վերաբերյալ, ասաց․ «Ես չեմ կարող որևէ շահառուի հարցին պատասխանել, թե ինչո՞ւ է մեր աշխատակիցը դուրս եկել հիմնադրամից։ Իմ իմանալով Գառնիկն այդ ժամանակ ոչ սթափ վիճակում փողոցում պառկած է եղել և չի կարողացել հանձնման-ընդունման թուղթը ստորագրել։ Մենք, երբ որ ապրանքը տանում ենք, ապրանք ստացողը պետք է լինի սթափ վիճակում և ստորագրի, հակառակ դեպքում՝ աշխատակիցն իրավունք չունի ապրանքը հանձնելու։ Այնտեղ ներկայացել է այդ մարդու բարեկամը, ով ասել է, որ կընդունի ապրանքը, բայց քանի որ Գառնիկն այդ օրը հարբած է եղել, չի կարողացել անձամբ ստորագրել, մենք ապրանքն էնտեղ չենք թողել, լուսանկարներ չեն արվել։ Իր պրոթեզավորման համար գումարներ չեն հավաքվել, որովհետև մենք շատ բարդ ենք աշխատում, այսինքն՝ մեզ տրվում է այդ ամեն ինչը, որովհետև հենց իր անձի հետ կապված խնդիրներն էլ մեր դոնորներին թույլ են տվել այդ ստորագրումից «հետ քաշվել», այսպես ասած։ Ես չեմ ուզում հիմա հեռախոսով Գառնիկի մարդկային որակների մասին խոսել, իսկ մյուս հարցերին մանրամասն կարող եմ գրավոր պատասխանել։ Երբ գնաք ռեպորտաժն անելու, դու կհասկանաք՝ ինչի հետ գործ ունեք։ Այդ ապրանքը մեր պահեստում դրված է, եկեք, նկարեք»։

Կրկին զանգահարցինք կազմակերպության փոխտնօրեն Աննային, որպեսզի կազմակերպության տնօրեն Պարույր Ջամբազյանի համարը տրամադրեր, հարցերը քննարկեինք նրա հետ, սակայն հրաժարվեց տրամադրելուց, ավելացրեց, որ ապրանքը տարել-տվել են, Գառնիկը խմած է եղել և չի հիշում։

Պարզվում է, որ Գառնիկին հասանելիք ապրանքը, որ մինչ այդ, ըստ Աննայի, պահեստում էր և կարող էինք գնալ, նկարահանել, հանձնել են Գառնիկ Հակոբյանին և նա խմած է եղել ու չի հիշում։

garnik garnik1 garnik2