Էրդողանը Ռուսաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանին և Ադրբեջանին զսպվածությունցուցաբերելու կոչ է արել։ Նա հայտարարել է, որ Անկարան ուշադիր հետևում է երկրների միջև առկա լարվածությանը:
Նրա խոսքով՝ իրավիճակըքննարկվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ․
«Մենք կարծում ենք, որ հարցը կարելի է ավելի հեշտ եւ խելամիտ լուծել՝ դիվանագիտական լարվածությունը թուլացնող հայտարարություններով։ Խնդրինպետք է մոտենալ չափավորության դիրքերից», – ասել է Էրդողանը, նրա խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։