«Իրանը չի դադարեցրել ուրանի հարստացումը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շարունակում է հրաժարվել միջազգային տեսուչներին իր միջուկային օբյեկտներ մուտք գործելու հնարավորություն տրամադրելուց և չի դադարեցրել ուրանի հարստացումը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ չնայած համաձայնագրերի բացակայությանը, Թեհրանի վրա ճնշման քաղաքականությունն արդյունք է տվել: