ՀՀ Սահմանադրության 30-ամյակը նշում ենք՝ հարգելով ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը․ Միրզոյան

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Սահմանադրության ընդունման 30-ամյակը՝ հարգելով ինքնիշխանությունը, ազատությունը և ժողովրդավարությունը՝ X-ում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Սրանք այն հիմնարար սկզբունքներն են, որոնք ամրագրված են փաստաթղթում, որոնք մեզ ուղղորդում են Հայաստանն ավելի ուժեղ, այսօրվա մարտահրավերների նկատմամբ ավելի դիմակայուն դարձնելու ճանապարհին և գործընկերային հարաբերությունների ընդլայնման մեր տեսլականում»,- գրել է նա։