Ըստ Ուկրաինայի ՊՆ հետախուզության վարչության՝ Կրեմլն արագորեն համալրում է Գյումրիի իր ռազմակայանը

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունից հայտարարել են, թե Կրեմլն, իբր, արագացրել է Գյումրիի իր ռազմակայանի համալրումը Հարավային Կովկասի երկրների վրա ռազմաքաղաքական ճնշումն ուժեղացնելու նպատակով։
Ըստ ուկրաինական ռազմական հետախուզության ներկայացուցչի՝ Հայաստանում ռուսական զորքերի տեղակայումը Կրեմլի համալիր ռազմավարության տարրն է, որն, իբր, ուղղված է գլոբալ անվտանգության իրավիճակի ապակայունացմանը:
Ուկրաինական կողմը հայտարարում է, թե Գյումրիի ռազմակայանը համալրելու համար Կրեմլը անձնակազմ է հավաքագրում Ռոստովի և Վոլգոգրադի մարզերում, ինչպես նաև Ղրիմում ռուս զինծառայողների շրջանում: