Վեհափառը իր կոչով կարող է մոբիլիզացնել հազարավոր հայերի, ամբողջ քաղաքական դաշտըԵկեղեցին հայոց վերջին հենասյունն է, որը քանդում է Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ձեռքովԵրիտասարդները գողության պահին ձերբակալվել են Հետևից խփողները այսօր էլ դարձյալ հարձակվեցին․ Լիլիթ ԳալստյանԱվարտվել են Սարգսյանի նկատմամբ քննչական գործողությունները, գործը կուղարկվի դատարան՝ կալանքի համարՓաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը. նրա օրերը հաշված են․ Հարութ Սասունյան«Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ». Արսեն Ջուլֆալակյան«ՔՊԿ-ի էլիտայի նորացված ռեյտինգը՝ ըստ նիկոլիզմի շկալայի»․ Հովիկ ԱղազարյանՎերջ տվեք Հայաստանում ստեղծված վատառողջ մթնոլորտին, ամո՛թ է. Արամ Ա.ԿաթողիկոսԱնհրաժեշտ է խթանել Ուրուգվայի հետ արտաքին առևտուրը․ ՊԵԿՆեթանյահու-Թրամփ հանդիպում է սպասվում․ մանրամասներԱմուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ. Վեհափառ ՀայրապետՆոր մանրամասներ՝ Խաչփառ գյուղում բռնկված հրդեհիցՄԱԿ-ը հույս ունի՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի «պատշաճ ընթացակարգով»Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակվելՊետդեպը հուսով է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվիԾառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնիցԿազբեկի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարներ են մնացել. անորոշության մեջ են. «Ազատություն»Տղե´րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե´ք, հետո ձեր խղճի հետ չեք կարող ապրել«Տաշիրը» մտահոգված է «ՀԷՑ-ի» գրասենյակում խուզարկություններովԽաչատուրյանը ստորագրել է «ՀԷՑ» ընկերությունը պետականացնելուն ուղղված օրենքըԵթե Փաշինյանը, Աստված չանի, Սյունիքն էլ հանձնի, Արարատի մարզն էլ` մարսելու է, որովհետև այլընտրանքն իր հենարան խորհրդարանական ընդդիմությունն է. Սուրեն ՊետրոսյանՎիտկոֆը նշել է Իրան-ԱՄՆ հնարավոր բանակցությունների ժամանակացույցը«Արցախի Տիգրանակերտ. հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գիրքը կներկայացվի ռուս ընթերցողինՊետք է դիմահար կրակոցով ոչնչացնեին․ ՔՊ-ական Արսեն Թորոսյանի բռնության կոչըԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, հայրն ու 3-ամյա դուստրը ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել ենԱրծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան«Պատիվ է ՍԴ դատավորի բարձր պաշտոնում ծառայելը»․ Արտակ Զեյնալյան
Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով զինծառայողներ են վիրավորվել
Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար․ ինքնասպանությունից առաջ 33-ամյա տղամարդը գրություն էր ուղարկելՍևանում բախվել են «Volkswagen»-ը ու «ГАЗель» մակնիշի ավտոքարշակը․ կա վիրшվոր Հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղում. հայտարարվել է բարդության «թիվ 2» կանչՓաշինյանը վա բանկ է գնում եկեղեցու և Կարապետյանի հետ կոնֆլիկտում. Արա ԱբրահամյանԱրծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է
Զարմացած եմ Ռուս Ուղղափառ եկեղեցու լռությամբ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
Բացահայտվել է հավաքին մասնակցելուն հարկադրելու դեպք․ 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՍեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը. ՔԿՄերժել շահավետ առաջարկը՝ առավելագույնը ստանալու նպատակով. Ալիևի խաղը տարածաշրջանային սեղանի շուրջԸնդդիմությունը պարտավոր է խաղալ առաջին համարով. իմփիչմենթի օրակարգը՝ առաջնահերթություն. քաղաքագետԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել էՍեյրան Օհանյանն այս պահին հարցաքննվում էԵս ընդհանրապես գոհ չեմ Պուտինից. Դոնալդ ԹրամփԼույս չի լինի Երևանի մի քանի վարչական շրջանում ու նշված մարզերի բազմաթիվ հասցեներում Իրանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից երկրում տեղի ունեցած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-իՀայաստանում երրորդ տարին անընդմեջ «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսի գծով արձանագրվում է նահանջ. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊապային ասել եմ՝ ուժեղ կլինես Արթուր Սարգսյանի տղան ՔԿ-ի դիմաց է (տեսանյութ)Փաշինյանի հետ տեղի է ունեցել մի բան որին նա սովոր չէ` նա մնացել է քաղաքականապես անտեր. քաղաքագետՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանովԿրեմլը մեկնաբանել է աշխատանքից ազատված ռուս նախարարի ինքնասպանության լուրը
Քաղաքականություն

Անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում:

Վերջինիս ներկա են գտնվել Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:

Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ Խաչատուրյանը և ՍԴ նախագահը:

Փաշինյանը՝ շնորհավորելով բոլորին Սահմանադրության օրվա և 30-րդ տարեդարձի առիթով, ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նրան, թե ինչպես է Սահմանադրության թեման վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում խաչվել Իրական Հայաստանի գաղափարախոսության հետ: Երկրի ղեկավարի խոսքով՝ հընթացս պարզվել է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը չենք կարող ամբողջացնել և ամբողջության մեջ գնահատել՝ շրջանցելով Սահմանադրության հարցը, որովհետև այդ թեմաներն ուղիղ առնչվում և խաչվում են իրար հետ: «Դա կապված է «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» կարգախոսի հետ, իսկ այս կարգախոսը կապված է մեր ժողովորդի 500 տարվա պատմության հետ: Ինչո՞ւ եմ այս ամենն ասում Սահմանադրության օրվա առիթով: 500 տարի անընդմեջ սիրելով հայրենիքը, երբեմն նույնիսկ ատելով պետությունը, հնարավոր է արդյոք, որ մեր քաղաքացիական ենթագիտակցությունը չի հաղթահարել հայրենիքը սիրելով՝ պետությանը դիմադրելու այդ ենթագիտակցությունը: Քննարկումներում համոզվել եմ նրանում, որ պետության նկատմամբ դիմադրությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս և մենք խնդիր ունենք այն հաղթահարելու»,- ասել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր ընկալմամբ, վերջին 35 տարում Հայաստանում հաստատված իրավակարգը ՀՀ ժողովուրդը շարունակում է ընկալել որպես մի բան, որը ոչ թե ինքն է որոշել՝ որպես համակեցության կանոն, այլ կրկին ուրիշ մարդիկ՝ առանց իրենց մասնակցության: «Սահմանադրությունն, իմ ընկալմամբ, քաղաքացիների պայմանավորվածությունն է երկրի ներսում միմյանց նկատմամբ հարաբերությունների՝ քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-համայնք, համայնք-Կառավարություն, և ընդհանրապես, երկրում իրավակարգի շուրջ պայմանավորվածությունն է, որը պետք է արտահայտվի Սահմանադրության մեջ: Առերեսվելով այն խնդրին, թե ինչու մեր քաղաքացիներն այդ իրավակարգի նկատմամբ հարազատության զգացում չունեն, ես եկել եմ մի հայտնի, բայց չհնչող եզրակացության, որ այնուամենայնիվ, մեր գործող Սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ: Առնվազն սա հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ մեր Սահմանադրությունը, մեր իրավակարգը, այո, ձևակերպված է լուրջ մասնագետների կողմից, բայց այն, ինչը պետք է տեղի ունենար ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, իրականում տեղի չի ունեցել: Երկրի ղեկավարի դիտակմամբ՝ դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև այսօր մարդիկ ընկալում են հայրենիքը՝ որպես պետությանը դիմադրելու պլատֆորմ, հարթակ: Նրանք չեն զգում, որ իրենց կամարտահայտմամբ է ձևավորվել կյանքի այն կանոնը, որն այսօր գործում է ՀՀ-ում:

«Իրավակարգի ձևավորման սահմանադիրը ժողովուրդն է: Ինչպիսի ոսկեղենիկ Սահմանադրությունն էլ գրենք, եթե իրավակարգի Աստծո՝ ժողովրդի հպումն ազատ կամարտահայտման, հանրաքվեի աներկբա, անառարկելի արդյունքներով այդ հպումը տեղի չի ունեցել, հայրենիքը շարունակելու է մեզանում ընկալվել՝ որպես պետությանը դիմադրելու հարթակ: Եվ ո՞րն է լուծումը, լուծումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը Սահմանադրությունը համարի իրենը, իր հարազատը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա կոնկրետ նպատակ, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն ՀՀ-ում առկա է: «Այդ իրողությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն ասում է՝ հայրենիքը և պետությունն այլևս նույնական են, բայց ի տարբերություն մեր նախորդ ամբողջ շրջանի, հազարամյակների պատմության, մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ, և այդ ուղերձի առարկայական արտահայտությունը պետք է լինի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ընդունված նոր Սահմանադրությունը: Եվ այդ Սահմանադրությունը պետք է ասի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը»: