Արդեն մեկ շաբաթ է՝ Արա Ռոստոմյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը անազատության մեջ են. մեղավորները պատասխան են տալու. հերոսի մայր

Անմահ Հերոս Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանե Արզումանյանը, գրում է․
«Արդեն մեկ շաբաթ է, որ իմ բախտակից ընկեր Արա Ռոստոմյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և շատ հայրենասեր ընկերներ գտնվում են ապօրինի անազատության մեջ…
Այնուամենայնիվ, սպասում եմ, որ մի օր արդարություն լինելու է, մեղավորները պատասխան տալու են։
Իսկ իմ բախտակից Արա Ռոստոմյանին` Հերոս Հակոբի պապային, մի բան եմ ցանկանում՝ ուժեղ մնա։
Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։
Սրանց վերջը գալու է»։