Արգելել են արևածաղկի սերմեր «չրթել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներից մեկը մեզ պատմեց, որ իր ազգականներն իրեն արևածաղկի սերմեր են բերում եւ դա` ծխելուց բացի, միակ միջոցն է, որն օգնում է հաղթահարել նյարդային լարվածությունը, պարապություն, սպասումը։ Անազատության մեջ գտնվող անձանց ասվել է, որ այսուհետ «սեմըչկա չեն չրթելու», ինչը մեծ դժգոհության ալիք է բարձացրել բանտի ներսում, հիմա ստիպված ավելի շատ կծխեն՝ նյարդային վիճակը հանգստացնելու համար։
Քրեակատարողական ծառայությունից մեր տեղեկության վերաբերյալ փոխանցեցին․ «Թմրամիջոցների ներթափանցման հնարավոր ուղիները կանխելու նպատակով քրեակատարողական հիմնարկներում որպես հանձնուք թույլատրվում է ստանալ միայն արևածաղկի կեղեվահանված սերմեր»։ Նկատենք, որ թմրամիջոցներ կալանավայր տեղափոխում են ցանկացած սննդի ու հանձնուքի միջոցով եւ դրանց ներթափանցումը կանխելու համար ոչ թե պետք է սնունդն արգելել, այլ թմրանյութերի հայտնաբերման միջոցները կատարելագործել: Հարկ է նշել նաեւ, որ հարցը ոչ թե արևածաղկի սերմեր ուտելն է, այլ «չրթելու» պրոցեսը, ինչը անազատության մեջ գտնվող անձանց համար զբաղմունք է եւ, իրենց խոսքով` նյարդերը հանգստացնելու միջոց»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում