Պատերազմը չի լուծի Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա խնդիրը. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ասել է, որ պատերազմը չի լուծի Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած խնդիրը, և որ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածները կարող են հանգեցնել համաշխարհային աղետի։
«ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների անամոթ ռմբակոծությունը կարող է հանգեցնել միջուկային աղետի, որի համար ամբողջ աշխարհը կվճարի», - ասել է նա Փարիզում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Վան Ին ընդգծել է, որ պատերազմը չի կարող լուծել իրանական խնդիրը:
Նա ընդգծել է, որ Չինաստանը համոզված է Իրանի խաղաղ մտադրությունների մեջ և անընդունելի է համարում նրա՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիան օգտագործելու իրավունքի սահմանափակումը։
«Իսկական խաղաղությանը չի կարելի հասնել ուժով։ Ուժի կիրառումը կարող է բացել միայն Պանդորայի արկղը», - հավելել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։