Նիգեր-Բուրկինա Ֆասո սահմանին տասը զինվոր է զոհվել. կա մոտ 15 վիրավոր

Բուրկինա Ֆասոյի հետ սահմանին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է առնվազն տասը նիգերիացի զինվոր, ևս 15-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարար, գեներալ Սալիֆու Մոդիի հայտարարությանը։
«Տասը զինվոր զոհվել էԲուրկինա Ֆասոյի հետ Նիգերի արևմտյան սահմանի մոտ տեղի ունեցած կրկնակի հարձակման հետևանքով, ենթադրաբար՝ ջիհադիստների կողմից», - հայտնել է գործակալությունը։
Մոդիի խոսքով՝ ևս 15 զինվոր վիրավորվել է։