Իսրայելը ստացել և ուսումնասիրում է Համասի պատասխանը Գազայի հրադադարի հետ կապված վերջին առաջարկին

Իսրայելը հաստատել է, որ ստացել է պաղեստինյան արմատական շարժման՝ Համասի պատասխանը Գազայի հատվածում հրադադարի վերջին առաջարկին։
Այս մասին հայտնել է իսրայելական Ynet լրատվական կայքը:
Ըստ դրա, իսրայելցի պաշտոնյան հաստատել է, որ Իսրայելը միջնորդների միջոցով Համասից ստացել է պատասխան փաստաթուղթ, և դրա մանրամասները ուսումնասիրվում են:
Համասը նախկինում իր Telegram ալիքում հայտնել էր, որ շարժումը դրական պատասխան է փոխանցել միջնորդներին և պատրաստ է անմիջապես սկսել բանակցություններ քննարկվող առաջարկի իրականացման վերաբերյալ։ Այս որոշումը, ինչպես նշել են արմատականները, կայացվել է բոլոր պաղեստինյան խմբավորումների հետ խորհրդակցությունների ավարտից հետ: