Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 4-ին, կազմել է 384.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 452.58 դրամ (նվազել է 0.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.88 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383 դրամով, վաճառվում է 385.5-387.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 445-448 դրամով, վաճառվում է 455-460 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.75-4.84 դրամով, վաճառվում է 4.92-5.10 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385.5 դրամով:
Եվրոն գնվում է 448 դրամով, վաճառվում է 453 դրամով:
Ռուբլին գնվում է 4.78 դրամով, վաճառվում է 4.88 դրամով