Հայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մшրմինը
Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի գործից
Բայց աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան ՈսկանյանՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներԳիտե՞ք ինչ է հիմա իրականում կատարվում հասարակական-քաղաքական դաշտում. մի նոր ֆիլտրացիա. քաղաքագետՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը՝ Երևան քաղաքի բյուջեին 6 ամսում կազմել է 5 մլրդ դրամ. Գևորգ ՍտեփանյանՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C
Խոշոր հրդեհ՝ Եղվարդում հայտնի «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ՍՊԸ-ի տարածքում․ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից
Լավրովն ու Սի Ցզինպինը քննարկել են տարածաշրջանային հարցերՄիայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար․ Գևորգ ՊապոյանԱհաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ»Արել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը. «Ժողովուրդ»Փաշինյանին կանչել են բացատրության. «Հրապարակ»«Ուր որ գնաս, հետդ կգամ». Փաշինյանը տժժացել է, թիմի անորոշությունը` խորացել. «Հրապարակ»«Մահվան նախարար» Թորոսյանը փախչել է իրենից հաշիվ պահանջող ծնողներից. զրույց. «Ժողովուրդ»Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը. «Հրապարակ»«Ջի Թի Բի»-ն իր արտահանման թվերը թաքցնում է. ՊԵԿ-ի պատասխանը. «Ժողովուրդ»Գազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը. «Ժողովուրդ»
Վթար Մասիսում. մեքենաներից մեկի ուղևորը տեղում մահացել է, կան վիրավորներ
ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ»Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ ՇարմազանովԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ պայքարում են կրակի տարածման դեմ«Ոսկե ծիրան» կինոփառատոնին Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղերՓոխվարչապետը շնորհակալ է Ֆրանսիային ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության ջանքերի համարՊատրաստ ենք ամեն ինչ տալ Նոային հաղթելու համար․ Բուդուչնոստի պաշտպանՄեր նպատակը շարունակում է մնալ պետությունը կազմաքանդող խմբակին օր առաջ հեռացնելը․ Գառնիկ ԴանիելյանԱլեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել2 դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունՀայտնաբերել են Ձորաղբյուրում աղմկահարույց հանցագործություն կատարած անձին․ մահվան պատճառը՝ կրակոցԱրցախցու խնդիրը վերադարձն է, ոչ թե հարմարվելը կամ արտագաղթելըՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել. Մակրոն«Միջանցքի» հարցում նոր մանրամասներ․ թյուրքագետՀրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել50-օրյա վերջնագիրը շատ երկար ժամկետ է Ուկրաինայի հարցով գործարքի համար․ ԿալասՄակրոնը հանձնառու է զարգացնել Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունըԷրդողանի աշխատակազմը ասել է, թե տեղյակ չէ «զանգեզուրյան միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրությունիցԱյս մարտահրավերների պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է նվիրված մոտեցումԻնչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը Ելիսեյան պալատում․ մանրամասներԱԺ-ում քննարկում են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հարցերը«Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա». ԱՄՆ սենատոր«Մեր գործընկերությունը Հայաստանի հետ երբեք այսքան ամուր չի եղել»․ Մարթա ԿոսԱրարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՎիճաբանություն՝ Արմավիրի մարզում․ կռվի մասնակիցները կոտրել են ավտոմեքենաների ու տան ապակիներԳավառում ցուցադրվել է Մաքենյաց վանքում 1496 թվականին ստեղծված ձեռագիր մատյանԼարված իրավիճակ. «Զզվացրիք, ասեք՝ ինչ անենք, էս անտերը հանենք, շոշը թափե՞նք, թե՞ ուտենք» (տեսանյութ)Իսրայելի և Պաղեստինի արտգործնախարարները կմասնակցեն ԵՄ հանդիպմանըՀՀ-ն չի քննարկել ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելըԹրամփը ժամկետներ է դրել Ռուսաստանի դիմացHIMARS- հարվածի հետևանքով ոչնչացվել է Ռուսաստանի 155-րդ բրիգադի հրամանատարությունը
Քաղաքականություն

Ադրբեջանն ընդհուպ մինչև պատրաստ է ռազմական հարձակման՝ ցանկալի թեկնածուին իշխանության պահելու համար. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ՊՆ-ի հետ առնչվող քարոզչական «Caliber.az» կայքը մի հոդված էր հրապարակել, որտեղ, Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ անդրադարձում նշված է․ «Բայց եթե ինչ-որ մեկին թվում է, թե Ադրբեջանը պասիվ դիտորդ կմնա այն բանի նկատմամբ, թե ինչպես են իր կողքին աճեցնում նոր-հին սադրիչ ուժ, ապա դա խորապես սխալ պատկերացում է։

Ադրբեջանը թույլ չի տա նորից բացել դռները նրանց առաջ, ովքեր արդեն մեկ անգամ ապացուցել են իրենց թունավոր լինելը։ Եթե ինչ-որ մեկը որոշել է վերականգնել հայկական ռևանշիստներին իշխանության՝ թող հիշի՝ Ադրբեջանը լռել չի պատրաստվում։ Պատասխանը կլինի կոշտ և ճշգրիտ։ Խոսքը մետաֆորաների մասին չէ, այլ իրականության, որը պետք է ընդունել բառացիորեն։ Եթե Ադրբեջանի անվտանգությունը ռիսկի տակ լինի, արձագանքը կլինի այնպիսին, ինչպիսին Իսրայելը վերջերս ցուցադրեց Իրանի նկատմամբ։ Իսկ Հայաստանի դեպքում չի լինի ոչ մի աշխարհաքաղաքական դժվարություն, ոչ էլ տարածքային վախեր․ երկիրը շատ ավելի խոցելի է, իսկ պատասխան գործողությունների սցենարները վաղուց արդեն սեղանին են․․․»։

Կարճ ասած հոդվածում ասվում էր, որ եթե իրենց համար ցանկալի մեկը՝ տվյալ դեպքում Փաշինյանը չմնա իշխանության, այլ հայտնվեն դեմքեր, որոնք ցանկություն կունենան հակադրվելու Ադրբեջանի զավթողական ծրագրերին, ում Բաքուն կկոչի «ռևանշիստներ», ապա Ադրբեջանն ընդհուպ մինչև պատրաստ է ռազմական հարձակման՝ իր համար ցանկալի թեկնածուին իշխանության պահելու համար։ Այս հոդվածից հետո նման միտք հայտնվեց նաև ադրբեջանցի որոշ փորձագետների մոտ։

Ինչու՞ եմ կարևոր համարում անդրադառնալ այս հարցին։ Ես իմ հարցազրույցներից մեկում դեռ երկու ամիս առաջ նշել էի, որ Բաքվի կողմից Փաշինյանին աջակցություն լինելու է, բայց ոչ որևէ թղթի ստորագրման տեսքով, այլ ուժի ու ուժի սպառնալիքի քաղաքականությամբ։ Ադրբեջանի ողջ քարոզչամեքենան գնալով ավելի ակնհայտ կերպով սկսելու է հոգեբանական պատերազմ մղել հայ հանրության դեմ՝ սպառնալով, որ եթե հեռացնենք Փաշինյանին, ինչը նաև կարող է հանգեցնել Բաքվի զավթողական երազանքների իրականացման քաղաքականության փլուզմանը, դա բերելու է պատերազմի։ Կտեսնեք, որ ՔՊ-ական պրոպագանդան ևս լինելու է այդ գծի մեջ։ Նրանք ուղիղ տեքստով կարող են հայտարարել, որ եթե մեզ չընտրեք, պատերազմ է լինելու։

Սա պետք է հաշվի առնեն այն մարդիկ, որոնք պատրաստվում են հանդես գալ Փաշինյանի քաղաքականության դեմ։ Փաստացի ներկայումս տարվող քաղաքականությունը մեզ զրկում է իրավացի, արդար խաղաղություն կառուցելու տեսլականից։ Մենք շարունակ պետք է զիջենք մեր իրավունքները, իսկ դիմացը ստանանք Բաքվի նոր պահանջները, որոնք անսպառ են ու ուղղված Հայաստանի ոչնչացմանը։ Տարվող քաղաքականության նպատակն է՝ հայ հանրությանը համոզել, որ չկա լուծում կամ ելք, մենք թույլ ենք, անկարող, ուստի պետք է հանձնվել հարևան բռնապետական վարչակարգի կամքին և ողորմածությանը։

Վստահեցնում եմ՝ կա լուծում, կան ուղիներ, կան նաև հնարավոր գործընկերներ՝ Բաքվից եկող սպառնալիքները չեզոքացնելու համար։ Իսկ ընտրություններին նախորդող շրջանում կանխատեսելի հիբրիդային պատերազմը ու հոգեբանական գրոհը հայ հանրության դեմ պետք է լռեցնել խելացի, կազմակերպված ու հստակ տեղեկատվական քաղաքականությամբ։ Ավելին, միջազգային գործընկերների հետ նախապես տարված ճիշտ աշխատանքը կօգնի զսպել ադրբեջանական ագրեսիվ ծրագրերը ու թույլ չտալ միջամտել ՀՀ ներքին գործերին։ Այն, որ Ադրբեջանը հանդգնում է դա անել բացառապես Փաշինյանի «ինքնիշխան քաղաքականության ուղիղ հետևանք է․․․»։