Վահե Ղազարյանն օրինակա՞ն է «Դիլիջան» ազգային պարկում ծառահատումներ ու շինարարություն անում․ ինչո՞ւ Գլխավոր դատախազությունը ստուգումներ չի անում (տեսանյութ)

ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ ում հայտարարեց, որ 2010-2016 թվականներին բնության հատուկ պահպանվող տարածքներում շինարարություն է իրականացվել: Իհարկե, լավ է, երբ համապատասխան մարմինները գնում են ապօրինությունների հետքերով, բացահայտում ու պատժամիջոցներ կիրառում։ Բայց ցանկալի կլիներ, որ կարգազանցներին պատժելու հարցում երկակի ստանդարտներ չգործեին։
Եթե Գլխավոր դատախազը, կամ իրավապահ այլ անձինք համամիտ չեն, որ առաջնորդվում են «ընտրովի արդարադատությամբ», ապա ինչպե՞ս բացատրել «Դիլիջան» ազգային պարկի ծառահատումներն ու ընթացող շինարարությունը։
NEWSPRESS.am-ին հասած տեղեկություններով` ազգային պարկում ակտիվ շինարարություն է ծավալում ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը. կապիտալ շինարարություն` ծառահատումներով։
Եթե մեր երկրում արդարադատությունն ընտրովի չէ ու միայն ընդդիմության համար չէ պահված պատիժը, ապա դատախազությունը պատրա՞ստ է գնալ հետքով, ստուգումներ անել և պարզել, թե՝ արդյոք ընթացող շինարարությունն իրականացնողն օրինակա՞ն դաշտում է գործում, թե՞ ժամանակին, իր ունեցած դիրքի չարաշահումներով, ձեռքն է գցել տարածքն ու քարուքանդ արել, կտրել ծառերն ու հիմա էլ անարգել շինարարություն է իրականացնում՝ իր բիզնեսը հիմնելով։
Ներկայացնում ենք նաև տեսանյութ, որը NEWSPRESS.am-ը նկարահանել է հենց տեղում։
Շինարարություն իրականցնող կազմակերպության ներկայացուցիչները խուսափում էին պատասխանել հարցերին ու չէին ցանկանում տեսանկարահանվել։