Խորհրդարանի աշխատակազմն ու պատգամավորները պարգևատրվել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրությունն ամենօրյա ռեժիմով ոտնահարող իշխանությունները Սահմանադրության օրվա առթիվ` հուլիսի 5-ին ընդառաջ, պարգևատրել են պետական ապարատի աշխատակիցներին։ Խորհրդարանի աշխատակազմը և պատգամավորները ևս անմասն չեն մնացել՝ աշխատավարձի մեկ դրույքաչափով պարգևատրվել են բոլորը։
Հիշեցնենք․ եղել են տարիներ, երբ այս օրվա առիթով պարգեւավճարներ չեն հատկացվել, ինչպես 2022-2023 թթ․, երբ երկրի ներքաղաքական իրավիճակում հարաբերական կայունություն էր, սակայն վերջին տարիներին իշխանությունները ոչ մի տոն բաց չեն թողնում՝ սիրաշահելու ուժայիններին կամ պետական ծառայողներին: Սա նրանց վերջին հենարանն է, որ ամեն գնով փորձում են պահպանել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում