Ուռուցքաբանականի նախկին տնօրենը լծվել է ՔՊ-ական պատգամավորների «վերբովկայի» գործին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.
«Պարզվում է` ՔՊ-ական պատգամավորների «վերբովկայի» գործին այս օրերին լծվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը։ Նա, ըստ նույն շշուկների, փորձում է սեփական օրինակով ապացուցել, որ իշխանությունը չի խնայում և ոչ մի նվիրյալի։
Վերջինս հատկապես ստանձնել է ընդդիմադիրների դաշտ բերել ՔՊ պատգամավորների, ովքեր, իրոք, սրտնեղած են կատարվող իրողություններից, բայց դեռ «դուխ» չեն անում իրենց դժգոհությունը արտահայտել»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում