Ադրբեջանական «դատավարությունը» հիմնված է կեղծիքի և խաբեության վրա ու պատահական չէ, որ նույնիսկ դատական արձանագրություններն են կեղծվում. ԱբրահամյանԵմենն անօդաչուներով հարձակվել է Իսրայելի ուղղությամբ
Հայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մшրմինը
Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի գործից
Բայց աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան ՈսկանյանՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներԳիտե՞ք ինչ է հիմա իրականում կատարվում հասարակական-քաղաքական դաշտում. մի նոր ֆիլտրացիա. քաղաքագետՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը՝ Երևան քաղաքի բյուջեին 6 ամսում կազմել է 5 մլրդ դրամ. Գևորգ ՍտեփանյանՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C
Խոշոր հրդեհ՝ Եղվարդում հայտնի «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ՍՊԸ-ի տարածքում․ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից
Լավրովն ու Սի Ցզինպինը քննարկել են տարածաշրջանային հարցերՄիայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար․ Գևորգ ՊապոյանԱհաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ»Արել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը. «Ժողովուրդ»Փաշինյանին կանչել են բացատրության. «Հրապարակ»«Ուր որ գնաս, հետդ կգամ». Փաշինյանը տժժացել է, թիմի անորոշությունը` խորացել. «Հրապարակ»«Մահվան նախարար» Թորոսյանը փախչել է իրենից հաշիվ պահանջող ծնողներից. զրույց. «Ժողովուրդ»Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը. «Հրապարակ»«Ջի Թի Բի»-ն իր արտահանման թվերը թաքցնում է. ՊԵԿ-ի պատասխանը. «Ժողովուրդ»Գազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը. «Ժողովուրդ»
Վթար Մասիսում. մեքենաներից մեկի ուղևորը տեղում մահացել է, կան վիրավորներ
ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ»Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ ՇարմազանովԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ պայքարում են կրակի տարածման դեմ«Ոսկե ծիրան» կինոփառատոնին Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղերՓոխվարչապետը շնորհակալ է Ֆրանսիային ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության ջանքերի համարՊատրաստ ենք ամեն ինչ տալ Նոային հաղթելու համար․ Բուդուչնոստի պաշտպանՄեր նպատակը շարունակում է մնալ պետությունը կազմաքանդող խմբակին օր առաջ հեռացնելը․ Գառնիկ ԴանիելյանԱլեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել2 դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունՀայտնաբերել են Ձորաղբյուրում աղմկահարույց հանցագործություն կատարած անձին․ մահվան պատճառը՝ կրակոցԱրցախցու խնդիրը վերադարձն է, ոչ թե հարմարվելը կամ արտագաղթելըՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել. Մակրոն«Միջանցքի» հարցում նոր մանրամասներ․ թյուրքագետՀրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել50-օրյա վերջնագիրը շատ երկար ժամկետ է Ուկրաինայի հարցով գործարքի համար․ ԿալասՄակրոնը հանձնառու է զարգացնել Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունըԷրդողանի աշխատակազմը ասել է, թե տեղյակ չէ «զանգեզուրյան միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրությունիցԱյս մարտահրավերների պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է նվիրված մոտեցումԻնչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը Ելիսեյան պալատում․ մանրամասներԱԺ-ում քննարկում են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հարցերը«Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա». ԱՄՆ սենատոր«Մեր գործընկերությունը Հայաստանի հետ երբեք այսքան ամուր չի եղել»․ Մարթա ԿոսԱրարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՎիճաբանություն՝ Արմավիրի մարզում․ կռվի մասնակիցները կոտրել են ավտոմեքենաների ու տան ապակիներԳավառում ցուցադրվել է Մաքենյաց վանքում 1496 թվականին ստեղծված ձեռագիր մատյանԼարված իրավիճակ. «Զզվացրիք, ասեք՝ ինչ անենք, էս անտերը հանենք, շոշը թափե՞նք, թե՞ ուտենք» (տեսանյութ)Իսրայելի և Պաղեստինի արտգործնախարարները կմասնակցեն ԵՄ հանդիպմանըՀՀ-ն չի քննարկել ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը
Մամուլ

Փաշինյանն իր ճաշակով է ՔՊ նոր վարչությունը ձևավորելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Քաղպայմանագիր» կուսակցությունն արդեն հաստատել եւ հրապարակել է կուսակցության վարչության եւ վերահսկող հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկը։ Ինչպեսեւ գրել էինք՝ վարչության անդամ դառնալու համար ավելի քան 40 թեկնածու է առաջադրվել, 27 հոգի էլ՝ վերահսկող հանձնաժողովի համար։ Այսպիսով՝ գործող վարչության կազմից միայն Արփի Դավոյանն է, որ կրկին թեկնածություն չի առաջադրել, շարքային ՔՊ-ականների համար ուշագրավ է նաեւ այն, որ ՔՊ հնաբնակները, կուսակցության ակունքներում կանգնածներից մի քանիսը եւս չեն առաջադրել իրենց թեկնածությունը, ինչպես նախկինում են արել, դիցուք՝ ԲՏԱ նախարար, 2018 թվականի իշխանափոխության սցենարի հեղինակներից Մխիթար Հայրապետյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը: Իսկ Արարատ Միրզոյանն ինչպես նախորդ, այս անգամ էլ չի առաջադրվել։


Ուշագրավ է նաեւ իշխանության սորոսական թեւի պասիվությունը։ Թեպետ լուրեր կային, որ սորոսական կարկառունները վարչության կազմում ընդգրկվելու անհագ ցանկություն ունեն եւ այդ մասին չէին թաքցնում կուսակցականների հետ զրույցներում, խոսքը Մարիա Կարապետյանի, Թագուհի Ղազարյանի մասին է, ինչպես նաեւ՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի, բայց այս հատվածից միայն երկու առաջադրում կա՝ պատգամավորներ Սոնա Ղազարյան ու Հերիքնազ Տիգրանյան: Ի դեպ, վերջինս ջերմ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ․ խորհրդարան նրա այցերի ժամանակ, երբ Փաշինյանն այցելում է ԱԺ բացօթյա սրճարան, անպայման նրան ընկերակցում է։ Մեզ ասացին, որ այս հանգամանքը եւս ապացուցում է այն լուրերը, որ Նիկոլ Փաշինյանը նախապես ուղղորդել է կուսակիցներին, թե ովքեր կարող են առաջադրվել, ովքեր` ոչ, եթե չասենք, որ հիմա արդեն ինքը գիտի, թե ովքեր պետք է անցնեն վարչության կազմ։ ՔՊ վարչության նախորդ ընտրություններում, այսպես ասած, ազատ էր թողել, եւ արդյունքում իր համար ոչ ցանկալի մարդիկ անցան ղեկավար կազմ, հիմա այլեւս դեմոկրատիա խաղալու ժամանակներն անցել են:
Բանն այն է, որ խնդիր է դրված նոր վարչությունը «սոլիդ դարձնել»՝ առանց խիստ վարկաբեկված եւ հակառեյտինգ ունեցող ՔՊ-ականների։ Իհարկե, սա էլ է խիստ հարաբերական, որովհետեւ Փաշինյանը՝ ինքը, առաջին հորիզոնականում չէ ո՛չ սոլիդության չափորոշիչով, ո՛չ ռեյտինգի առումով: Այդուհանդերձ, Սոնա Ղազարյանն ու Հերիքնազ Տիգրանյանն անհամեմատ  դրական վարկանիշ ունեն հանրության շրջանում, ի տարբերություն թուրքական գիծն առաջ տանող Մարիա Կարապետյանի եւ նախկին կապտամազ, ամենաքննադատված կերպարներից մեկի` Թագուհի Ղազարյանի։ 

ՔՊ շարքերում հենց այս տրամաբանության մեջ էին հիմնավորում նաեւ Տաթեւիկ Գասպարյանի առաջադրումը։ Այս անուն-ազգանունը, բնականաբար, լայն զանգվածներին ոչինչ չի ասում, քանի որ սույն տիկինը թեեւ ԱԺ պատգամավոր է, սակայն անցած 4 տարվա ընթացքում գրեթե ելույթներ չի ունեցել, ոչնչով աչքի չի ընկել, եւ եթե նրան չառաջարկեին առաջադրվել, ինքը վստահաբար գիտի, որ անգամ թիմում իրեն շատերը չեն ճանաչում, եւ շանս չուներ առաջադրվելու։ Այս սխեման տեղավորվում է նաեւ կին պաշտոնյաներով, կին ենթականերով իրեն շրջապատելու Փաշինյանի սովորույթի մեջ` նա հասկացել է, որ կանայք ավելի հնազանդորեն են ծառայում, ավելի նվիրված են եւ բարդույթներ չունեն` օրենքը խախտելու, շեֆին հաճոյանալու հարցերում: 

Անակնկալներից մեկն էլ պատգամավոր Ջուլիետա Ազարյանի չառաջադրվելն է․ բոլորը գիտեին, որ նա ցանկանում էր վերահսկող հանձնաժողովում տեղ զբաղեցնել: Ի դեպ, այս հանձնաժողովը եւս պակաս կարեւոր դերակատարում չունի, միայն այն փաստը, որ հանձնաժողովի անդամները նույնպես մասնակցում են վարչության նիստերին, արդեն խոսուն է։ Կամ Հայկ Ցիրունյանի, որը հայտնի դարձավ «գործընթաց է երկրում, եղբայր» թեւավոր դարձած արտահայտությամբ, եւ դրանից հետո բոլոր հարցազրույցները թեւավոր մտքեր են դառնում։ 

Վերստուգող հանձնաժողովի անդամության հայտ է ներկայացրել Տրդատ Սարգսյանը, որի անունն առնչվում է Վայոց Ձորում տարիներ առաջ փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու պատմությանը, Ալեն Սիմոնյանի օգնական Աշխեն Հայրապետյանը, Հայկ Կոնջորյանի օգնական, համատեղության կարգով Երեւանի ավագանու անդամ Նատալյա Սինորյանը եւ այլ՝ հիմնականում անհայտ կուսակցականներ։ Նշենք, որ կուսակցության համաժողովը, նախնական որոշմամբ, սեպտեմբերի 15-ին է, հենց այդ օրն էլ կընտրեն նոր ղեկավար մարմիններ, վարչության ներկայիս 15 հոգանոց կազմը 5-ով կավելանա, եւ ամեն երրորդը կին կլինի։ Մինչ այդ տեղի կունենա կուսակցության քաղաքական ժողովը, որը, նախնական տեղեկություններով, Գորիսում են անցկացնելու՝ հուլիսի 12-ին:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում