Փաշինյանն իրեն համեմատել է Լյուդովիկոս 14-րդի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.
«Լյուդովիկոս 14-րդն է «Պետությունը ես եմ» արտահայտության հեղինակը: Ամերիկյան համալսարանում «իրական Հայաստանի» վերաբերյալ դասախոսության ժամանակ Փաշինյանը հայտարարել է․ «Ինչպես Լյուդովիկոսն է ժամանակին ասել՝ պետությունը ես եմ, այնպես էլ մեր դեպքում Տիգրան արքան, Արտաշես արքան են եղել․․․հետեւաբար, սա եւս փաստում է, որ մեր պետությունը մեր ինքնությունն է»:
Ապա տողատակերով հասկացրել է, որ պետությունը նաև ինքն է, և իր դեմ ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է պետության, մեր ինքնության դեմ։
Ի դեպ, Լյուդովիկոս 14-րդը պատմության մեջ մնացել է որպես նվաճող, հզոր բանակ ու նավատորմ ստեղծած միապետ։ Նրա շրջանը Ֆրանսիայի պատմության մեջ կոչվել է Ոսկե դար, ինքը` Արեւ արքա, որի օրոք ծաղկել են գիտությունը, մշակույթը, ճարտարապետությունը: Այնպես որ՝ համեմատության ոչ մի եզր:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում