Ըմբշամարտիկ Գասպար Տերտերյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Գասպար Տերտերյանը (72 կգ) Եվրոպայի մինչև 20 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության եզրափակչում 3-4 հաշվով պարտվեց վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին և դարձավ արծաթե մեդալակիր։
Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը դարձել է արծաթե մեդալակիր։
Մինչև դա Տերտերյանը հաղթել է հույն և հունգարացի մրցակիցներին։