«ՄԼ Մայնինգի» հիմնադիր Դավիթ Սուքիասյանը փայատեր է դարձել Սոֆի-Բինայի ոսկու հանքավայրում. Hetq.amԱդրբեջանական «դատավարությունը» հիմնված է կեղծիքի և խաբեության վրա ու պատահական չէ, որ նույնիսկ դատական արձանագրություններն են կեղծվում. ԱբրահամյանԵմենն անօդաչուներով հարձակվել է Իսրայելի ուղղությամբ
Հայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մшրմինը
Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի գործից
Բայց աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան ՈսկանյանՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներԳիտե՞ք ինչ է հիմա իրականում կատարվում հասարակական-քաղաքական դաշտում. մի նոր ֆիլտրացիա. քաղաքագետՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը՝ Երևան քաղաքի բյուջեին 6 ամսում կազմել է 5 մլրդ դրամ. Գևորգ ՍտեփանյանՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C
Խոշոր հրդեհ՝ Եղվարդում հայտնի «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ՍՊԸ-ի տարածքում․ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից
Լավրովն ու Սի Ցզինպինը քննարկել են տարածաշրջանային հարցերՄիայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար․ Գևորգ ՊապոյանԱհաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ»Արել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը. «Ժողովուրդ»Փաշինյանին կանչել են բացատրության. «Հրապարակ»«Ուր որ գնաս, հետդ կգամ». Փաշինյանը տժժացել է, թիմի անորոշությունը` խորացել. «Հրապարակ»«Մահվան նախարար» Թորոսյանը փախչել է իրենից հաշիվ պահանջող ծնողներից. զրույց. «Ժողովուրդ»Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը. «Հրապարակ»«Ջի Թի Բի»-ն իր արտահանման թվերը թաքցնում է. ՊԵԿ-ի պատասխանը. «Ժողովուրդ»Գազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը. «Ժողովուրդ»
Վթար Մասիսում. մեքենաներից մեկի ուղևորը տեղում մահացել է, կան վիրավորներ
ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ»Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ ՇարմազանովԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ պայքարում են կրակի տարածման դեմ«Ոսկե ծիրան» կինոփառատոնին Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղերՓոխվարչապետը շնորհակալ է Ֆրանսիային ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության ջանքերի համարՊատրաստ ենք ամեն ինչ տալ Նոային հաղթելու համար․ Բուդուչնոստի պաշտպանՄեր նպատակը շարունակում է մնալ պետությունը կազմաքանդող խմբակին օր առաջ հեռացնելը․ Գառնիկ ԴանիելյանԱլեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել2 դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունՀայտնաբերել են Ձորաղբյուրում աղմկահարույց հանցագործություն կատարած անձին․ մահվան պատճառը՝ կրակոցԱրցախցու խնդիրը վերադարձն է, ոչ թե հարմարվելը կամ արտագաղթելըՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել. Մակրոն«Միջանցքի» հարցում նոր մանրամասներ․ թյուրքագետՀրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել50-օրյա վերջնագիրը շատ երկար ժամկետ է Ուկրաինայի հարցով գործարքի համար․ ԿալասՄակրոնը հանձնառու է զարգացնել Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունըԷրդողանի աշխատակազմը ասել է, թե տեղյակ չէ «զանգեզուրյան միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրությունիցԱյս մարտահրավերների պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է նվիրված մոտեցումԻնչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը Ելիսեյան պալատում․ մանրամասներԱԺ-ում քննարկում են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հարցերը«Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա». ԱՄՆ սենատոր«Մեր գործընկերությունը Հայաստանի հետ երբեք այսքան ամուր չի եղել»․ Մարթա ԿոսԱրարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՎիճաբանություն՝ Արմավիրի մարզում․ կռվի մասնակիցները կոտրել են ավտոմեքենաների ու տան ապակիներԳավառում ցուցադրվել է Մաքենյաց վանքում 1496 թվականին ստեղծված ձեռագիր մատյանԼարված իրավիճակ. «Զզվացրիք, ասեք՝ ինչ անենք, էս անտերը հանենք, շոշը թափե՞նք, թե՞ ուտենք» (տեսանյութ)Իսրայելի և Պաղեստինի արտգործնախարարները կմասնակցեն ԵՄ հանդիպմանը
Մամուլ

«Մահակը վերցրել են, ասում են ՝ չմուծեք, ձեզ կտուգանենք». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավարտվում է անվճար երթեւեկելու ժամանակը, եւ նրանք, ովքեր կհանդգնեն չվճարել տրանսպորտի համար՝ կենթարկվեն տույժի: Ավելին՝ նախագիծն արդեն խորհրդարանում է: Անշուշտ, այս կապակցությամբ «Իրավունք»-ը բազում անդրադարձեր է կատարել՝ թե՛ տապալված քաղաքականության, թե՛ անհաջող նախագծի, թե՛ քաղաքացուն ավելորդ անհանգստություն պատճառելու հետ կապված: Եվ հիմա տուգանքի մատերիալ դարձած քաղաքացին  ստիպված է վճարել անտրամաբանորեն սահմանված 150 դրամ ուղեվճարը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց Երևանի  ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հետ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Տիգրան Ավինյանի հայտարարությունն առ այն, որ այսուհետ տրանսպորտից օգտվող և բոյկոտող քաղաքացիները կտուգանվեն:

- Նախ հիշեցնեմ, որ Երևանի ոչ լեգիտիմ քաղաքապետը որոշ ժամանակ առաջ հայտարարում էր, որ քաղաքացիները դրական են վերաբերվել իրենց բարեփոխումներին, բոլորը վճարում են, քարտեր են գնում, և խնդիր չկա: Փաստեց և լսեց մեզ, որ քաղաքացիները բոյկոտում են չբարեփոխված տրանսպորտի, կանգառներ գոյություն չունենալու, ժամերով տրանսպորտին սպասելու, իրար վրա նստելու վիճակից: Եվ, բնականաբար, ինչպես քաղաքացիներն են ասում. «Մենք չենք ուզում  մեզ թալանված զգալ: Ինչի՞ համար թանկ վճարենք, երբ չենք ստանում պատշաճ ծառայություններ»: Հիմա տեսան, որ ոչ մի այլ բան չեն կարողանում անել, քանի որ փորձեցին էլ ոստիկանության, էլ քաղաքապետարանի աշխատակիցների, էլ վարորդների միջոցով շտկել իրավիճակը, սակայն օգուտ չստացան, որոշել են տանել այս ուղղությամբ՝ տուգանելու: Ուզում են քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնեն: Դա էլ չի աշխատելու:

Օրը 800 շարժակազմ է դուրս գալու, ինչպե՞ս եք պատկերացնում այդքան մարդ պետք է ընդունեն, որ ստուգեն: Ինչպե՞ս պետք է այդ հսկիչը՝ 70-80 մարդու, որ կան ավտոբուսի մեջ,  բանկային քարտերը ստուգի: Նախ ասեմ, որ դրա իրավունքը ոչ մեկը չունի՝ այլ անձի բանկային քարտ ստուգելու, եւ հետո՝ ինչպես է դա իրականացվելու:

- Իսկ երբ խիտ է տրանսպորտը, եւ քաղաքացու ձեռքը չի հասնում տվյալ ապարատին, որպեսզի վճարի, ինչպե՞ս պետք է դա իրականացնի:

- Դե երևի հսկիչին պիտի տա, վերջինս վճարի, մի 15 րոպեից հետ վերադարձնի բոլորի քարտերը: Ի՞նչ ասեմ, չգիտեմ, սա խայտառակություն է:

- Ընդդիմադիր ավագանիները ի՞նչ են մտածում այս մասին:

- Հանձինս «Մայր Հայաստան» խմբակցության ավագանիների, որոնք փողոցում են եղել ամիսներով, եւ դրական պտուղը ստացել են՝ այն աստիճանի է եղել, որ հիմա ստիպված նոր մեթոդների են դիմում՝ մահակը վերցրել են, ասում են ՝ չմուծեք ձեզ կտուգանենք: Չի՛ ստացվելու: Եթե գտնվում էին մարդիկ, ովքեր բարեխիղճ էին լինում և մտածում էին՝ ամոթ է, վճարենք, ապա ես այսօր հարյուրավոր նամակներ եմ ստացել, որ գրում են՝ եթե ԱԺ-ն ընդունի այդ օրենքը և մուռ հանի մեզնից, ապա ընդհանրապես չենք վճարելու:

- Գործնականորեն ինչպե՞ս են կազմակերպելու տուգանելու պրոցեսը: Քաղաքացիներին տանելու են բաժի՞ն:

-  Նույնիսկ չգիտեմ` ինչպես: Ավտոբուսը կանգնեցնելու են, ասեն՝ մի րոպե ստուգեմ, տեսնեմ այս մարդը մուծել է, թե՝ ոչ: Դուք պատկերացնո՞ւմ եք դա գործնականորեն: Կամ էլ ոստիկաններին հանձնարարելու են համազգեստով մտնել ավտոբուս, որ մարդիկ վախենան մուծեն:

- Առանց այն էլ, երկիրը ոստիկանապետություն են դարձրել…

- Այո, իհարկե, իսկ Դուք այլ բա՞ն եք տեսնում: Մարդու նկարից են վախենում՝ քաշում պոկում: Ամենուր միայն ոստիկաններ են:

- Փաստենք, որ քաղաքային իշխանության հերթական ծրագիրը տապալվա՞ծ է:

- Այո«Ասեք կանենք» կարգախոսի ներքո, 9 տոկոս ձայն ստացած իշխանությունը տապալել է բոլոր նախագծերը՝ տրանսպորտի թանկացումը, կարմիր գծերը, փոսալցումները, գծանմուշները: Քաղաքապետարանի դիմաց այնպիսի փոփոխություն են արել, որ ամեն օր ավտովթարներ են լինում: Ես ասում եմ՝ եթե իրենց մեջ մի քիչ մարդկային բան կա, 7 տոկոս ձայն հավաքածները պետք է ինքնակամ հեռանան և կայանա նոր արտահերթ ընտրություններ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում