Սարիկ Անդրեասյանին մեղադրել են Ուկրաինայի պետական սահմանը խախտելու և Ղրիմում անօրինական գործունեության մեջ

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ներառվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների շտեմարանում՝ իբր Ուկրաինայի պետական սահմանը խախտելու եւ Ղրիմում անօրինական գործունեություն ծավալելու համար, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Անդրեասյանը մասնակցել է «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ տեղեկատվական սադրանքին»։ Բացի այդ, ռեժիսորը ներառվել է «Միրոտվորեցի» տվյալների շտեմարանում՝ Ուկրաինայի սահմանները գիտակցաբար խախտելու եւ Ղրիմի տարածքում իբր անօրինական գործունեություն ծավալելու մեղադրանքով։
Անդրեասյանը նկարահանել է «Չիկատիլո» սերիալը, «Օնեգին», «Արեւի տակ, եգիպտացորենի շարքերի երկայնքով» եւ այլ ֆիլմեր։