Փաշինյանը տեսակապի միջոցով է մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան տեսակապի միջոցով է մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստին։
ԵԲՏԽ նիստը տեղի է ունենում Մինսկում և առաջինն է 2025 թվականին։ Նախորդ օրը Բելառուսի մայրաքաղաքում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստը, որին Փաշինյանը նույնպես մասնակցել է տեսակապի միջոցով։
Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունեց միջոցառման բոլոր մասնակիցներին և նշեց, որ չնայած նախագահների խիտ գրաֆիկին՝ պահպանվում են ամենաբարձր մակարդակի կանոնավոր հանդիպումները։ Սա, նրա խոսքով, թույլ է տալիս արագ արձագանքել ի հայտ եկող խնդիրներին, լուծել այն հարցերը, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովը չի կարող լուծել, և, ընդհանուր առմամբ, պահպանել ԵԱՏՄ մարմինների աշխատանքի ինտենսիվ տեմպը։
Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ սա նաև լավ հնարավորություն է համախոհների շրջապատում միջազգային օրակարգը քննարկելու համար»,-հավելել է Լուկաշենկոն և հանդիպում փակել ԶԼՄ-ների համար։