Համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվեց 2 մլրդ 124 մլն դրամ համաֆինանսավարում

«Որոշման նախագծով 2 մլրդ 124 մլն դրամով համաֆինանսավարվելու է համայնքների զարգացման սուբվենցիոն ծրագչերը»,-կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ բյուջեից հատկացվող գումարներով համաֆինանսավորվում է 14 համայնքի 18 ծրագիր։
Խուդաթյանը հայտնեց, որ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում 3-ական ծրագիր է ֆինանսավորվելու, լոռու մարևզում՝ 6 ծրագիր,մյուսներում՝ 1-ական։
Նախարարի խոսքով՝ ներկայացված նախագծի հետ միասին 2025 թվականին արդեն պետական բյուջեից համայնքների սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գումարային հաշվով կկազմի 7.6 մլրդ դրամի համաֆինանսավորում։
Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր ծրագրերը՝ տեղանքներով և կատարված աշխատանքների ծավալներով։