Այսօր և վաղը ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանովԿապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 1 վիրավորՇատ խիստ խուզարկություններ են կատարվում «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում. ահազանգում է փաստաբանըՍամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնումԷրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելՀԷՑ-ը խլելու գործընթացը լուրջ խնդիրներ է առաջացնելու. «Հայաքվե»
Վիճաբանություն՝ «Բիթլզ փաբ»-ի հարևանությամբ. կա վիրավnր
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՓաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է մյուս կողմից՝ Ալիևը և Էրդողանն իրենց ակնկալիքներով. Նիկոլը մանևրի տեղ չունիԵրեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ. ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու վերաբերյալԵրևանում բախվել են «Nissan»-ը և «Honda»-ն․ կա 2 տուժածՄախսուդյանն այն դեմքերից էր, ով սուր բառապաշար ուներ, չէր խուսափում իրականությունը մարդկանց դեմքին ասելուց. Աբրահամյան«Մենք գնում ենք այդ ճանապարհով». Իշխան Սաղաթելյանը չակերտներ բացեցԻնչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում73-ամյա Լուի վան Գալը բուժվել է քաղցկեղիցՀայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխումՓաշինյանը խնդիր է դրել բարերարի իմիջը վերածել ահաբեկչի. նոր հրահանգ. «Ժողովուրդ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»Ավինյանը բոլոր թաղապետերին հրահանգ է իջեցրելՓաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարըՃգնաժամ՝ Փաշինյանի խոստացած ապագայի շուրջ․ հարցումների թվերը հիասթափեցնող են. «Ժողովուրդ»«Եթե մեզ չընտրեք, նոր պատերազմ է լինելու». ՔՊ կարգախոսը «Հրապարակ»Նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն. Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»Ուզում են նորից կալանքի տանելՏարածաշրջանային զարգացումների համատեքստում կարևոր է կապուղիների ապաշրջափակումը․ դեսպանԱրգելե՛ք Վարդավառի տոնը, ցույց տվեք Ալիևին, որ «Եկեղեցին ահաբեկչական կառույց է»Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում․ մանրամասներԽոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհը հասել է առաջին գյուղ․ նոր մանրամասներ Աբովյան-Բուզանդի փողոցների խաչմերուկի փողոցը հատող անցումը կկարգավորվի հետիոտնի կանչով լուսացույցով Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է Հայաստանը Վրաստան կատարած զբոսաշրջիկների թվով զիջում է միայն ՌԴ-ին և Թուրքիային Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատական ֆարսն է, Բաքուն նոր «զոհեր» է ներկայացրել
Միջազգային կազմակերպությունները Ռուբեն Վարդանյանին ճանաչել են որպես քաղբանտարկյալ
Որքան Նիկոլը խոսի ինքնիշխանությունից, Հայաստանի ինքնիշխանությունն այդքան ավելի է զիջվելու․ ՖարմանյանԱրին-Բերդի գերեզմանատան տարածքից ապամոնտաժվել է քարի մշակման արտադրամասը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Արցախցի ուխտագնացներն այցելել են Հայաստանի սրբավայրեր և վանքերԱնդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր, բայց նրան կալանավորել են 2 ամսովՊայթյուն է տեղի ունեցել Սյունիքում, 22-ամյա տղա է մահացելԻսրայելը խոստովանում է, որ Ֆորդոյում և Նաթանզում հարստացված ուրանի պաշարները անվնաս են մնացելԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, բեռնատարը կողաշրջվել է․ վիրավոր կաԻնչպես է այս դեպքին արձագանքել գլխավոր դատախազը․ իրավապաշտպան Այս կնոջը կալանավայր ուղարկելով դատավորը մեղանչում է մարդկային բարոյականության դեմ․ քաղաքագետ Արցախ Միությունը ևս ակտիվորեն մասնակցում ու աջակցում է վաղվա հանրահավաքին
Հասարակություն

Առաջին դասարանցիների հայտագրումը մեկնարկել է

Այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն այս փուլում իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների համար։

Նշենք, որ այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները։ Հունիսի 24-ին` ժամը 15։30-ի դրությամբ, արդեն հայտագրվել է ավելի քան 8900 երեխա։ Նախորդ փուլը ներառյալ, որի ընթացքում հայտագրվել էին նույն դպրոց հաճախող երեխաների քույր-եղբայրները և տվյալ հաստատությունում աշխատողների երեխաները, առաջին դասարան հաճախելու համար արդեն հայտագրվել է շուրջ 18900 երեխա։

Հուլիսի 1-ից կմեկնարկի հայտագրման երրորդ փուլը, որը կիրականացվի haytru.emis.am համակարգի միջոցով՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախող երեխաների համար։ Այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ (նրա օրինական ներկայացուցիչը) կամ ծնողներից մեկն ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի է: Հայտագրման համակարգը բաց կլինի և կգործի մինչև 2025-26 ուսումնական տարվա ավարտը։

Հիշեցնենք, որ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ տվյալ ուսումնական տարում առաջին դասարան պետք է հաճախեն այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող այն երեխաները, որոնց 7 և 8 տարին լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, պետք է ընդգրկվեն իրենց տարիքային խմբին համապատասխան դասարանում: Միաժամանակ ուժի մեջ է մտել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 1640-Ն հրամանով սահմանված՝ դպրոցների ընդունելության կարգի փոփոխությունը:

Ըստ փոփոխված կարգի՝ բոլոր այն երեխաները, որոնք գործող կարգի համաձայն՝ չէին կարող ուսումնառությունը սկսել 1-ին դասարանից, այլ պետք է սովորեին իրենց տարիքային խմբում, ծնողի դիմումի համաձայն՝ կարող են ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման: Եթե երեխայի մոտ արձանագրվի մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք, ապա երեխան կարող է ընդգրկվել իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այն է՝ 7 տարեկանը կարող է ընդգրկվել 1-ին դասարանում, 8 տարեկանը՝ 2-րդ դասարանում:

Այս դեպքում երեխայի՝ հաստատություն ընդգրկվելն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային հայտագրմամբ, այլ հաստատության տնօրենին ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա, որի համաձայն՝ երեխան ընդունվում է երկրորդ դասարան, այնուհետև կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքներից ելնելով՝ կարող է տեղափոխվել 1-ին դասարան:

Նոր կարգի համաձայն՝ հստակեցվել են նաև ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության ժամկետները և դեպքերը:

ՀՀ տարածքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում դպրոցից դպրոց տեղափոխությունը, ինչպես նաև ուսումնական հաստատություն սովորողների ընդունելությունը կարող է իրականացվել մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը՝ բացառությամբ սովորողի բնակավայրի փոփոխության կամ արտերկրից տեղափոխության դեպքերի։

Հայտագրման գործընթացում առաջնահերթություններից օգտվող՝ սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաներին վերաբերող կարգավորումները համապատասխանեցվել են գործող ձևակերպումներին։ Հստակեցվել են նաև առաջնահերթություն ունեցող շահառուների կողմից տրամադրվող փաստաթղթերի ներկայացման, դրանց հավաստիությունը ստուգելուն և ժամկետներին վերաբերող ընթացակարգերը: