Վերականգնվում է Մարաթուկ լեռան վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ներկայիս Բաթմանի Սասուն գավառում գտնվող Մարաթուկ (Մարութա) լեռան վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերականգնելու նպատակով մասնագետներ են ուղևորվել այնտեղ։
Մասնագետներով լի ավտոմեքենան, որում գտնվել է նաև Բաթմանի թանգարանի տնօրեն Մեհմեդ Ջաբիր Ալփերը, դուրս է եկել վերահսկողությունից և անդունդ գլորվել։ Ավտովթարի հետևանքով մեքենայում գտնված բոլոր 5 հոգին էլ զոհվել են։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը: