Այրվել էր գյուղի տներից մեկը՝ գույքով և հարակից երկու տների տանիքներըՄի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինենԻշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքումՀայաստանն ու Վրաստանը քննարկել են, թե ինչպես ընդլայնել իրավապահ մարմինների միջև համագործակցությունըՋերմությամբ եմ հիշում Բուենոս Այրեսի հանդիպումները․ Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՓաշինյանը ԱՄԷ նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել․ մանրամասներԿՀՎ-ի ղեկավարը պատրաստ է Թրամփին փոխանցել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունՍտամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունըԿառավարության կողմից արցախցիների համար ծրագիրը «արտագաղթի ծրագիր է»․ ԹանդիլյանՎլադիմիր Պուտինը ՌԴ փոխարտգործնախարարին ազատել է պաշտոնիցԵվրոպական հանձնաժողովը կոչ է արել ԵՄ անդամ պետություններին ռազմավարական պահուստներ ստեղծելԵվրախորհրդարանը չի ճանաչել Վրաստանի խորհրդարանի և նախագահի օրինակարգությունը«Դա Հայաստանի ներքին գործն է»․ ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներինՀայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ ԴանիելյանԱյս պատմությունը Սամվելի մասին չէ, ոչ էլ՝ եկեղեցու. այս պատմության անունն է Հայկական հարց. ՄինասյանԵթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է, Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիականԱրցախից տեղահանված հազարավոր ընտանիքներ կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ՝ ունենալ սեփական անկյունՀարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի գնացքը հարվածել է խոշոր եղջերավոր անասունին, որը սատկել էՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀայաստանը զեկույց է ներկայացրել «դատական համակարգի անկախության ամրապնդման» վերաբերյալՊաշտոնական․ Արման Հովհաննիսյանը նոր ակումբ ունիՄանկապարտեզից 5 ամյա երեխա է հոսպիտալացվելԵՄ-ի գնահատմամբ՝ Հայաստանում դեռ քայլեր պետք է արվեն խտրականության բոլոր ձևերի վերացման համարԹուրքիայում PKK-ի շարժման էջը փակված էՄոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են ՌուսաստանիցԷրդողանը նշանակել է նախագահական ընտրությունների ժամկետըԵԱՏՄ երկրները թվայնացված փոխադրումներ կսկսենԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից2018-ին մարդիկ փողոցներում փոխակերպեցին ատելությունը իրենց երկրի ղեկավարի նկատմամբ ատելությանԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Համասի ռազմական թևի ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասինԱրտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է նռնակ, անձնագիրԻսրայելի պաշտպանության բանակն առաջին անգամ խոստովանեց, որ իրանական հարվածների հետևանքով ռազմական թիրախներ են վնասվելՍամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման ԲաղդասարյանինՀայաստանում սննդամթեքը համատարած թանկացել էԿարենը և Վաչեն կմասնակցեն «Անորա» ֆիլմին նվիրված քննարկմանըԲարեկամության մետրոյի մոտ ավտոբուսը հպվել է ավտոքարշակին, վերջինի վարորդն էլ հայհոյել և հարվածել էՎերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը․ ՔԿՆիկոլի հակաեկեղեցական հիստերիային ամենաստոր եղանակով միացել է ԵՊՀ ռեկտորը․ ՀակոբյանԵՄ-ն ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունըԱրթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսովՀՅԴ-ականները ռուս գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԱՄԷԳազ չի լինելու հուլիսի 11-ին7 տարի մեզ հետ վիճում էին, կծողական ակնարկներ անում, ծաղրում... վնիզապնը տեղ հասավ, ու հիմա բռնապետության մասին սկսել են խոսել՝ որպես մեծ բացահայտում. Կարեն ՎրթանեսյանԵրևանի Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ«Սիվիլնեթը» սխալվում է. Ermenihaber.amՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներԱրման Ծառուկյանի հարվածից մարզիչը դուրս է ընկել օկտագոնից (տեսանյութ)«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել առցանց աշխատանքային քննարկում
Հասարակություն

Կոչ ենք անում ապահովել մարդասիրական կազմակերպությունների ներկայությունն Ադրբեջանում

«Ադրբեջանը կդադարեցնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության գործունեությունը Ադրբեջանում, որի մասին դեռևս հունիսի 17-ին հայտարարել էր «Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողով»-ը (State Commission on Prisoners of War, Hostages and Missing Persons): Գրասենյակի փակումը կարող է լրջորեն սահմանափակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության պայմանների վերահսկումը, խաթարել կալանավորների հետ հաղորդակցման ուղիները և մեծացնել գերիների հանդեպ հոգեբանական ու ֆիզիկական խոշտանգումների վտանգը։

Ընդգծենք, որ մինչ օրս ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն է եղել, որն անմիջականորեն հասանելիություն է ունեցել կալանավորների հետ՝ այդ թվում՝ անձնական այցելությունների միջոցով։

Հարկ է նշել, որ ԿԽՄԿ ներկայացուցիչների վերջին հանդիպումը հայ ռազմագերիների և կալանավորների հետ տեղի է ունեցել հունիսի 19-ին, որի մասին հայտնել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Վերջինիս խոսքով՝ հանդիպումների ընթացքում կայացել են անհատական շփումներ կալանավորների հետ, նրանք ստացել են ընտանեկան ծանրոցներ և հնարավորություն՝ փոխանակվելու ընտանեկան նորություններով։ Ստեղծվել են պայմաններ՝ ընտանիքների հետ կապ հաստատելու համար։

Հարկ է ընդգծել, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն՝ իր մանդատի շրջանակում, կալանավայրեր այցելելիս գնահատում է կալանավորված անձանց նկատմամբ վերաբերմունքն ու կալանքի պայմանները՝ նպաստելով նրանց՝ ընտանիքների հետ կապը վերականգնելու կամ պահպանելու հնարավորությանը։ Կոմիտեի սահմանված ընթացակարգերի համաձայն՝ նման այցելությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացվում են միայն կալանավորող մարմիններին։

Եվ քանի որ կոմիտեի հիմնական գործունեությունը հակամարտության մարդասիրական հետևանքների մեղմացումն է, ուստի գրասենյակի փակման գործընթացների հետևանքով հայ ռազմագերիների ճակատագիրը հետայսու ամբողջությամբ կթողնվի ադրբեջանական իշխանությունների քմահաճույքին, իսկ մարդասիրական առաքելությունը կմնա չիրականացված։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ բացի Կարմիր Խաչի պատվիրակության գործունեության դադարեցումից, Ադրբեջանի իշխանությունները ձգտում են փակել նաև այլ միջազգային գրասենյակներ, ինչը լուրջ խոչընդոտ է միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության համար։ Ի մասնավորի 2025 թվականի մայիսի 6-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) Ադրբեջանի կառավարությունից ստացված պաշտոնական ծանուցման համաձայն դադարեցրել է իր գործունեությունը։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կարևորում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի բացառիկ իրավասությունն ու մանդատը՝ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների իրավունքների պաշտպանության ոլորտում և կոչ է անում կոմիտեի նախագահին և ներկայացուցիչներին՝

շարունակել հանդես գալ որպես անկախ միջնորդներ հայ բանտարկյալների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանությունն ապահովելու համար։

շարունակել կանոնավոր այցելությունների իրականացումը՝ ադրբեջանական բանտերում պահվող բոլոր հայ կալանավորների նկատմամբ։

հատուկ ուշադրություն դարձնել գերիների ակնհայտ վնասվածքների պատճառների բացահայտմանը։

հետևել Ադրբեջանում ապօրինաբար գերության մեջ գտնվող հայերի ծանր վիճակին, որոնք հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով, ենթարկվում են անարդար վերաբերմունքի և էթնիկական հալածանքների՝ նրանց նկատմամբ արդար վերաբերմունքն ապահովելու նպատակով։

Ի դեպ, հայ ռազմագերիների հանդեպ խոշտանգումների և նվաստացումների վերաբերյալ հստակ արձանագրումներ են արվել հունիսի 5-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) կողմից՝ «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» լսումների ընթացքում։ Ըստ ներկայացված վկայությունների՝ գերիները ենթարկվել են ծեծի, կրոնական և էթնիկ բնույթի վիրավորանքների։

Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում Ադրբեջանին՝ անվերապահորեն կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի՝ դատարանը, կիրառելով ժամանակավոր միջոցներ, պարտավորեցրել է Ադրբեջանին. պաշտպանել 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված և Ադրբեջանում պահվող բոլոր անձանց բռնությունից և մարմնական վնասվածքներից, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը։

Կոչ ենք անում միջազգային կառույցներին ապահովել մարդասիրական կազմակերպությունների անխափան ներկայությունն Ադրբեջանում՝ հայ բանտարկյալների և ռազմագերիների իրավունքների պաշտպանության համար։

Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և անօրինաբար պահվող քաղաքացիական անձանց՝ կատարելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայի, հատկապես դրա 118-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն՝ ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռազմագերիները պետք է անմիջապես վերադարձվեն հայրենիք»։

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն