Ուզում ենք հավատալ, որ արդարությունը կհաղթի․ «Մաքս Ռոյալ» ընկերության սեփականատեր Վիկա Սևոյանն իր աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում գործող «Մաքս Ռոյալ» ընկերության սեփականատեր Վիկա Սևոյանը, իր և ընկերության ողջ անձնակզմի անունից, լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին:
«Մեր աջակցությունն ու համերաշխություն ենք հայտնում պարոն Կարապետյանին՝ ակնկալելով վերջինիս շուտափույթ ազատ արձակումը։ Նա տարիներ շարունակ իր լուման է ներդրել երկրի տնտեսության զարգացման գործում։ Ուզում ենք հավատալ, որ արդարությունը կհաղթի՝ հաշվի առնելով Սամվել Կարապետյանի ներդրած արժեքներն ու նվիրումը մեր երկրին և ժողովրդին»,-նշում է Վիկա Սևոյանը։