Պապոյանը ծիրանի նոր «չափման միավոր» է հորինել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքում գրառում է կատարել ծիրանի արտահանման մասին, նշելով. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Միայն վերջին 3 օրում ծիրանով բեռնված 136 բեռնատար մտել է ՌԴ»։
Հարկ է նկատել, որ Պապոյնաը չի նշում, թե կոնկրետ քանի կիլոգրամ, իսկ լավագույն դեպքում՝ տոննա ծիրան է արտահանվել։ Նա ծիրանի չափը հաշվում է բեռնատարներով՝ անգամ չհստակեցնելով, թե որքան բեռնատարողությամբ մեքենաներ են եղել։ Էլ չենք խոսում այն մասին, որ բեռնատարները, անկախ իրենց տարողունակությունից, կարող էին լինել և թերի լցված։
Այլ կերպ ասած, Պապոյանը գրել է՝ մի բան գրելու, աչք փակելու և գալոչկա դնելու համար։ Ու այստեղ հարց է առաջանում, թե ինչու կոնկրետ չափման միավորում չի նշում նախարարը։