Այրվել էր գյուղի տներից մեկը՝ գույքով և հարակից երկու տների տանիքներըՄի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինենԻշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքումՀայաստանն ու Վրաստանը քննարկել են, թե ինչպես ընդլայնել իրավապահ մարմինների միջև համագործակցությունըՋերմությամբ եմ հիշում Բուենոս Այրեսի հանդիպումները․ Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՓաշինյանը ԱՄԷ նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել․ մանրամասներԿՀՎ-ի ղեկավարը պատրաստ է Թրամփին փոխանցել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունՍտամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունըԿառավարության կողմից արցախցիների համար ծրագիրը «արտագաղթի ծրագիր է»․ ԹանդիլյանՎլադիմիր Պուտինը ՌԴ փոխարտգործնախարարին ազատել է պաշտոնիցԵվրոպական հանձնաժողովը կոչ է արել ԵՄ անդամ պետություններին ռազմավարական պահուստներ ստեղծելԵվրախորհրդարանը չի ճանաչել Վրաստանի խորհրդարանի և նախագահի օրինակարգությունը«Դա Հայաստանի ներքին գործն է»․ ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներինՀայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ ԴանիելյանԱյս պատմությունը Սամվելի մասին չէ, ոչ էլ՝ եկեղեցու. այս պատմության անունն է Հայկական հարց. ՄինասյանԵթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է, Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիականԱրցախից տեղահանված հազարավոր ընտանիքներ կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ՝ ունենալ սեփական անկյունՀարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի գնացքը հարվածել է խոշոր եղջերավոր անասունին, որը սատկել էՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀայաստանը զեկույց է ներկայացրել «դատական համակարգի անկախության ամրապնդման» վերաբերյալՊաշտոնական․ Արման Հովհաննիսյանը նոր ակումբ ունիՄանկապարտեզից 5 ամյա երեխա է հոսպիտալացվելԵՄ-ի գնահատմամբ՝ Հայաստանում դեռ քայլեր պետք է արվեն խտրականության բոլոր ձևերի վերացման համարԹուրքիայում PKK-ի շարժման էջը փակված էՄոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են ՌուսաստանիցԷրդողանը նշանակել է նախագահական ընտրությունների ժամկետըԵԱՏՄ երկրները թվայնացված փոխադրումներ կսկսենԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից2018-ին մարդիկ փողոցներում փոխակերպեցին ատելությունը իրենց երկրի ղեկավարի նկատմամբ ատելությանԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Համասի ռազմական թևի ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասինԱրտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է նռնակ, անձնագիրԻսրայելի պաշտպանության բանակն առաջին անգամ խոստովանեց, որ իրանական հարվածների հետևանքով ռազմական թիրախներ են վնասվելՍամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման ԲաղդասարյանինՀայաստանում սննդամթեքը համատարած թանկացել էԿարենը և Վաչեն կմասնակցեն «Անորա» ֆիլմին նվիրված քննարկմանըԲարեկամության մետրոյի մոտ ավտոբուսը հպվել է ավտոքարշակին, վերջինի վարորդն էլ հայհոյել և հարվածել էՎերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը․ ՔԿՆիկոլի հակաեկեղեցական հիստերիային ամենաստոր եղանակով միացել է ԵՊՀ ռեկտորը․ ՀակոբյանԵՄ-ն ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունըԱրթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսովՀՅԴ-ականները ռուս գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԱՄԷԳազ չի լինելու հուլիսի 11-ին7 տարի մեզ հետ վիճում էին, կծողական ակնարկներ անում, ծաղրում... վնիզապնը տեղ հասավ, ու հիմա բռնապետության մասին սկսել են խոսել՝ որպես մեծ բացահայտում. Կարեն ՎրթանեսյանԵրևանի Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ«Սիվիլնեթը» սխալվում է. Ermenihaber.amՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներԱրման Ծառուկյանի հարվածից մարզիչը դուրս է ընկել օկտագոնից (տեսանյութ)«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել առցանց աշխատանքային քննարկում
Հասարակություն

Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ «Գյանջային հարվածելու» հրաման տալու լիազորություն չուներ. Բաքվում տրվել են նաև Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի անունները

168.am-ը գրում է․

Հունիսի 23-ին Բաքվի դատարանում հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա «ցուցմունք» է տվել Արցախում (Քաշաթաղի, Քարվաճառ շրջաններ) վերաբնակեցման ծրագրի մասին, ինչպես նաև՝ «Base Metals», «Vallex Group», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների, «Արցախբանկի», «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության վերաբերյալ:

Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է, որ «Արցախբանկը», որը ներկայանում էր՝ որպես Արցախի գլխավոր բանկ, գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Բանկի գրանցման վայր է նշվել Հայաստանի մայրաքաղաքը, սակայն, ըստ Արցախի նախկին նախագահի, գլխավոր մասնաճյուղը գործում էր Ստեփանակերտ քաղաքում, բանկը մասնաճյուղեր է ունեցել նաև Արցախի այլ բնակավայրերում։

«Այս բանկը որևէ առավելություն և արտոնություն չուներ Հայաստանի մյուս բանկերի համեմատ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Այնուհետև հերթական անգամ շոշափվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին «Գյանջայի դեպքերի» թեման, նախ՝ հիշեցվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որ իր հրահանգով է «հարվածներ հասցվել Գյանջա քաղաքին»:

Սակայն, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, պետական մեղադրողի հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նշել. «Ես նման լիազորություններ չունեի»: Այնուհետև նա, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, շեշտել է, որ Արցախի ՊԲ-ն ՀՀ զինված ուժերի ստորաբաժանում էր իրենից ներկայացնում:

«Չի եղել ինքնուրույն գործելու լիազորություն, այդ միավորումն (ՊԲ-ն.- Մ.Պ.) իրավունք չուներ մեզ ենթարկվելու, կատարել մեր հրահանգները»,- շեշտել է Հարությունյանը:

Իսկ ինչպես նշեցինք, Բաքվի դատարանում առաջին անգամ չէ, որ անդրադարձ է կատարվում «Գյանջայի դեպքերին»՝ Արայիկ Հարությունյանից «ցուցմունքներ» կորզելու միջոցով, ընդ որում՝ առավել մանրամասն, քան այս անգամ:

Այսինքն, Բաքուն «Գյանջայի դեպքերի» պատասխանատվությունը դնում է ՀՀ զինված ուժերի վրա, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին այն Արցախի ՊԲ-ի վրա էր դնում: Թե ով որքանով է ճիշտ, դա այլ հարց է, բայց փաստ է՝ առանց Նիկոլ Փաշինյանի իմացության՝ չէր կարող նման բան լինել կամ չլինել:

Այս համատեքստում Բաքվում Արայիկ Հարությունյանը պնդել է, որ ՊԲ-ի զինանոցում «Սմերչ» և «Տոչկա-Ու» չի եղել:

«Ես տեղեկություն չեմ ունեցել, թե ինչ ստորաբաժանումների և կոնկրետ ում կողմից են դրանք կիրառվել: Իսկ նավթախողովակաշարերին հարվածելու մասին այստեղ եմ լսել»,- հայտարարել է Արցախի նախկին ղեկավարը:

168.am-ը գրել է, որ դեռ 2020 թվականի հուլիսյան մարտերի օրերին է Փաշինյանի իշխանությունը հրաման իջեցրել ՀՀ ԶՈՒ-ին, Արցախի ՊԲ-ին՝ չթիրախավորել Ադրբեջանի կամ այնտեղի օտարերկրյա ենթակառուցվածքները:

Իսկ Արայիկ Հարությունյանը խոսել է նաև 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Արցախում լինելու մասին: Նա, մասնավորապես, տվել է այսօր Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունները:

Ի դեպ, Արարատ Միրզոյանը 2020 թվականի պատերազմի օրերին ՀՀ ԱԺ նախագահն էր և մասնակցել է հակահարվածի հայտնի օպերացիայի քննարկմանը:

Սուրեն Պապիկյանն այդ ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարն էր, Փաշինյանի որոշմամբ մասնակցել է ԱԽ կարևոր նիստերին, իսկ Արցախում լինելու մասին տեսանյութ հենց Սուրեն Պապիկյանն էր հրապարակել:

Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 11-ին՝ մարդասիրական նպատակներով հրադադարի հաստատումից մեկ օր առաջ, Սուրեն Պապիկյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ տեղեկացնում էր, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Արցախի Հանրապետության բուժհաստատություններ, և ոչ ավելին:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին, Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որին կից տեղադրել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը դուրս գալիս «խորհրդակցական սենյակից», իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը նրանց սպասում է դռան հակառակ կողմում:

Նշված տեսանյութում երևում է նաև Արարատ Միրզոյանը, որի անունը Բաքվում տվել է Արայիկ Հարությունյանը:

Այսինքն, Ադրբեջանն այսօր շատ հաճախ օգտվում է պատերազմի օրերին հրապարակված պատերազմական տեսանյութերից, գրառումներից և դա օգտագործում Հայաստանի Հանրապետության դեմ: Արդյո՞ք պետք էր պատերազմի օրերին այդքան բաց լինել սոցիալական ցանցերում:

Իսկ Բաքվի դատավարությունը կշարունակվի հունիսի 30-ին:

Հ.Գ. Ի դեպ, ավելի ուշ Ադրբեջանի նախագահը Մինգեչաուրում էլեկտրակայան է բացել՝ «նոյեմբերի 8» անունը ստացած: Այնուհետև Ալիևն այս նախագծում մասնակցություն ունեցող իտալական և չինական ընկերությունների ներկայացուցիչներին  ցույց է տվել իբր «Հայաստանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 4-ին և հոկտեմբերի 11-ին արձակված հրթիռների տեղը»: Այսինքն, նույնիսկ նման դեպքերում Բաքուն չի դադարեցնում իր քարոզչական արշավը Հայաստանի դեմ և առիթը բաց չի թողնում գեներացնելու իր թեզերը: