Պայքարը գնում է բիզնեսմեն տերտերների դեմ. Անի Խաչատրյան

«Եկեղեցու դեմ արշավ չի սկսվել, եկեղեցի և պետություն համագործակցություն երբեք էլ չի եղել։ Ցավոք, վերջին երկու տասնամյակին եկեղեցին ունեցել է բիզնեսմեն տերտերներ և այսօր պայքարը գնում է հենց բիզնեսմեն տերտերների դեմ», - լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
«Ես եկեղեցի գնում եմ, շատ կուզենայի գնայի և օրհնություն ստանայի այն քահանաներից, ովքեր Աստծո պատվիրաններով են եկեղեցում և, ցավոք, գնում եմ և Աստծո առաջ եմ մոմ վառում»,-ասաց նա։
Հարցին, թե ի՞նքն էլ է համաձայն, որ Վեհափառը պետք է հեռանա՝ պատասխանեց. «Այն պատերազմը, որ գնում է քաղաքական ուժի և եկեղեցու միջև, ես մատի և մատանու արանքում չեմ պատրաստվում լինել»։