Հայտնի է, թե Իսրայելի հարվածների հետևանքով որքան մարդ է զոհվել Իրանում

Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 600 մարդ։
Այս մասին ասվում է Իրանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Վիրավորների ընդհանուր թիվը կազմել է գրեթե 5 հազար մարդ։ Նշվում է, որ զոհերի մեջ կան մի քանի տասնյակ կանայք ու երեխաներ: