Իսրայելն ու Իրանը խախտել են հրադադարը. Դոնալդ Թրամփ

Իսրայելը և Իրանը խախտել են հրադադարը։
Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հաագա մեկնելուց առաջ։
Նա ասել է, որ դժգոհ է երկու երկրներից, բայց հատկապես Իսրայելից։
Թրամփը նաև նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացվել է, և Իրանը չի կարողանա վերականգնել այն։