Սամվել Կարապետյանը ըստ իս դառնալու է ընդդիմադիր միասնական ճակատի ճարտարապետը. Նարեկ Մալյան

Ապօրինի բանտարկված Սամվել Կարապետյանը նախաձեռնել է հետապնդումների ենթարկված հայերի իրավական պաշտպանության խումբ: Հիանալի գործ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը:
«Մեր օրերում քաղաքական հայացքներով պայմանավորված ապօրինի բանտարկվածների թիվը ահռելի է: Ես այդ հազարավոր մարդկանցից մեկն եմ, ով ֆեյսբուքյան լայվի համար մեկ տարով ապօրինի բանտարկվեց: Այսօր տեսնելով Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցող աղաղակող ապօրինությունները հիշում եմ իմ բանտարկությունը՝ սկզբում ԱԱԾ մեկուսարանում, հետո Վարդաշենի բանտում: Հիշում եմ իմ դատավարությունը, որը խայտառակ ֆարս էր:
Ինձ դատարանում պաշտպանում էին շատ մարդիկ, ինձ բանտում այցելում էին պատգամավորներ, (որոնց այսօր քննադատում եմ), բայց որքան բանտարկյալներ կան ովքեր մնացել են մեն մենակ այս իշխանության ապօրինությունների մեքենայի առաջ:
Հիշում եմ, երբ ինձ բանտում այցելում էին իմ փաստաբանները, առաջին մեկ ժամը քննարկում էինք իմ խցակից ընկերների քրեական գործերով ապօրինությունները, հետո նոր անցնում էինք իմ գործի քննարկմանը:
Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում Ռուբեն Մելիքյանին և Տիգրան Աթանեսյանին իմ պաշտպանությունը անձնուրաց և անշահախնդիր իրականացնելու համար:
Սամվել Կարապետյանը ըստ իս դառնալու է ընդդիմադիր միասնական ճակատի ճարտարապետը»: