Հանեք ձեր բառապաշարից ատելության խոսքը, հայհոյանքը և հավատացեք, մենք՝ տխմարներս, ավելի հանդուրժող կլինենք կրթության նորաձևության տեսությանը․ իրավապաշտպանը՝ Փաշինյանին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․
««Ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը, նրանց ի՞նչ անվանես». այսօր գրառման տեսքով հարցրել է վարչապետը ու անվանել տխմարներ։ Իսկ ինչ հնարավորություն ունենք հասկանալու, որ դու կրթվել ես ու ի վիճակի ես կրթելու, դու ինքդ մեզ այդ շանսը չես տալիս։
«Դոմփել, շինել, վեր ընգեք տեղներդ համբալներ․․․․»։ Ես չգիտեմ, չեմ մասնակցել, չեմ լսել, գուցե հենց այս կարգի արտահայտություններն են կրթվելու նորաձևության անբաժանելի մասը։ Պատկերացում չունեմ։
Հանեք ձեր բառապաշարից ատելության խոսքը, հայհոյանքը, կեղծիքն ու սուտը, փոխարինեք սրանք ձեզ քիչ թե շատ մոտ, զգացումներով և հավատացեք, մենք՝ տխմարներս, ավելի հանդուրժող կլինենք կրթության նորաձևության տեսությանը։ Եվ մի առաջարկ իմ կողմից․ պատրաստեք մի դասախոսություն` ով է կիրթ մարդը թեմայով, և ամեն ինչ կընկնի իր տեղը»։