Նեթանյահուն հաստատել է Իրանի հետ հրադադարը

Իսրայելի կառավարությունը հաստատել է Իրանի հետ հրադադարը՝ ընդգծելով, որ գործողությունն ավարտվել է՝ բոլոր ռազմական նպատակների լիարժեք իրականացմամբ։ Ինչպես նշվում է պաշտոնական հայտարարության մեջ, վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ երեկոյան հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի և Մոսադի ղեկավարի հետ, որտեղ նա հայտնել է, որ Իսրայելը հասել է գործողության բոլոր նպատակներին և նույնիսկ ավելին է արել:
Հայտարարության համաձայն՝ ռազմական արշավի ընթացքում Իսրայելին հաջողվել է վերացնել Իրանից եկող կրկնակի գոյաբանական սպառնալիքը:
Իսրայելը նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին և անձամբ նախագահ Թրամփին աջակցության համար.
«Իսրայելը շնորհակալություն է հայտնում նախագահ Թրամփին և Միացյալ Նահանգներին պաշտպանական աջակցության և իրանական միջուկային սպառնալիքի վերացման գործում մասնակցության համար»,-նշված է հայտարարության մեջ: