Անորոշ ժամկետով հետաձգվել է Դոհա-Երևան թռիչքը․ մանրամասներ

Րոպեներ առաջ Դոհա-Երևան թռիչքն անորոշ ժամկետով հետաձգվեց։
Նշենք, որ թռիչքը նախատեսված էր կեսգիշերն անց, որն, ըստ Զվարթնոց օդանավակայանի, պետք է կայանար ժամանակին, ինքնաթիռը վայրէջք պետք է կատարեր ժամը 00։25-ին։
Կատարը ժամեր առաջ փակել է իր օդային տարածքը:
Հիշեցնենք՝ CNN-Ի հաղորդմամբ՝ դեպի Դուբայ և Դոհա մեկնող առնվազն 26 թռիչք վայրէջք է կատարել այլ օդանավակայանում։
Իսկ Qatar Airways ավիաընկերության 10 ինքնաթիռ վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում։