Թեհրանի «Արարատ» մարզավանը լուրջ վնասներ չի կրել իսրայելական հարվածների հետևանքով

«ԱԼԻՔ» օրաթերթը հայտնում է, որ այսօր` կեսօրին Թեհրանի վրա Իսրայելական հերթական հարձակումից թեթևակի Վնասվել են «Արարատ» մարզավանի մի քանի պատուհաններ և դռներ։
Ծանր վնասների մասին լուրերը ստահոդ են և չեն համապատասխանում իրականության։
«Արարատ» մարզավանը Իրանի հայ համայնքի կարևոր կենտրոններից է, որտեղ անց են կացվում Թեհրանի համայնքային բոլոր կարևոր միջոցառումները՝ սկսած ազգային-մշակութային տոնակատարություններից մինչև կրթական, սպորտային ու հասարակական խոշոր համաժողովներ։